Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան համակարգի<br /> ընդհանուր շահոյթը 2008թ.-ին կազմել է 3 մլրդ 428 մլն դրամ<br />


Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան համակարգի
ընդհանուր շահոյթը 2008թ.-ին կազմել է 3 մլրդ 428 մլն դրամ

  • 30-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան համակարգում գործող ընկերութիւնները ստացել են 3 մլրդ 428 մլն դրամի եկամուտ` նախորդ տարուայ 15 մլրդ 877,4 մլն դրամի փոխարէն (նուազումը` 4,6 %): Ցուցանիշների նման անկումը պայմանաւորուած է նրանով, որ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն գտնւում է լուծարման գործընթացում եւ 2008թ.-ի յունիսի 1-ից դադարեցրել է իր տնտեսական գործունէութիւնը: Անցած տարի երկաթուղով տեղափոխուել է 2768,9 հազ. տոննա բեռ, ինչը 2007թ.-ի համեմատ 7,2%-ով պակաս է: Յունվարի 30-ին Հայաստանի վարչապետին ներկայացրած հաշուետւութեան համաձայն, նախորդ տարուայ ընթացքում 19 մլրդ 640,8 մլն դրամի ճանապարհաշինական եւ շահագործման աշխատանքներ են իրականացուել 251 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վրայ: Նախարար Գուրգէն Սարգսեյանի խօսքերով, ոլորտի ծրագրերն իրականացուել են ամբողջութեամբ: Սակայն գրանցուել են նաե որոշ բացթողումներ, մասնաւորապէս, ճանապարհաշինութեան բնագաւառում: Ըստ նախարարի, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացyող ճանապարհների վերանորոգման ծրագրով, պայմանագրերի հաստատման եւ համաֆինանսաւորման խնդիրների հետ կապուած, գիւղական ճանապարհների վերականգման աշխատանքները սկսուել են նախատեսուածից 2 ամիս ուշացումով: Դրանք կշարունակուեն եւ կաւարտուեն 2009-2010թթ.-ին: Տրանսպորտի բնագաւառի բացթողումներից է նաեւ տաքսի ծառայութիւնների խնդիրը` կապուած «Պետական տուրքի մասին» օրէնքի փոփոխութիւնների հետ: Ըստ Գ.Սարգսեյանի, թէեւ անհատ տաքսիստների համար պետական տոււրքը նուազել է 8 անգամ` 200 հազար դրամից հասցվելով 25 հազարի (մօտ 80,5 ԱՄՆ դոլար), սակայն խնդիրները դեռեւս ամբողջութեամբ լուծուած չեն: ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի պետի տեղակալ Արմէն Ալավերդեանը նախարարին առաջարկեց համատեղ ուժերով պայքարել սպիտակ պետհամարանիշերով տաքսիների դէմ: «Երեւանում բազմաթիւ են ոչ դեղին համարներով տաքսիները, իսկ դա նշանակում է, որ դրանք հաշւառուած չեն»,- նշեց Ա.Ալավերդեանը: Գ.Սարգսեանը տեղեկացրեց, որ վերջին 2 ամսուայ ընթացքում լիցենզաւորուել է մօտ 100 տաքսի ծառայութիւն, ինչպէս նաեւ 35 անհատ ձեռներեց, մօտ 80-ն էլ գտնւում է լիցենզաւորման փուլում:
  -   Տնտեսութիւն