Հայաստանը յունվարի 1-ից օգտւում է ԵՄ-ի կողմից տրամադրուած<br /> GSP+ համակարգի առեւտրային ռեժիմից<br />


Հայաստանը յունվարի 1-ից օգտւում է ԵՄ-ի կողմից տրամադրուած
GSP+ համակարգի առեւտրային ռեժիմից

  • 30-01-2009 18:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոմիութեան հետ ներկայումս բանակցութիւններ են ընթանում Հայաստանի կողմից Ընդլայնուած ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ: Այս կապակցութեամբ փետրուարի 17-18-ին Հայաստան կայցելի ԵՄ-ի փաստահավաք առաքելուքյունը` Հայաստանի տարբեր գերատեսչութիւնների հետ քննարկումների արդիւնքում ստորագրուելիք անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման նպատակով: Ինչպէս յունվարի 30-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, նշուած համաձայնագրին անդամակցութեան գործընթացն ակնկալւում է աւարտին հասցնել 1-2 տարում: Ըստ նրա, Հայաստանը ներկայումս ազատ առեւտրի ռեժիմի մասին ստորոգրված միջպետական համաձայնագրեր ունի մի շարք երկրների` այդ թւում` Ռուսաստանի Դաշնութեան, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, հետ: Ասուլիսի հիմնական թեման ընթացիկ տարուայ յունվարի 1-ից ԵՄ-ի կողմից երեք տարի ժամկէտով Հայաստանին` ի թիւս 16 զարգացող եւ թոյլ զարգացած երկրների, տրամադրուող GSP+ («Արտօնութիւնների ընդհանրացված համակարգ») առեւտրային ռեժիմն էր: Ըստ այդմ, Հայաստանը հնարաւորութիւն է ստանում սահմանուած շուրջ 6 400 ապրանքախմբեր ԵՄ անդամ երկրներ արտահանել զրոյական կամ էապէս նուազեցուած մաքսատուրքերով` պայմանով, որ արտահանուող ապրանքն արտադրուել է Հայաստանում: Ըստ Մ.Թումասյանի, մինչեւ 2009թ.-ը Հայաստանը օգտւում էր GSP համակարգից, որով մաքսատուրքի արտօնութիւնները տարածւում էին շուրջ 2 000 ապրանքախմբերի արտահանման վրայ: Դրա արդիւնքում միայն 2007թ.-ին հայաստանցի արտահանողները շուրջ 120 մլն եւրոյի չափով պակաս մաքսատուրք են վճարել: Փոխնախարարի համոզմամբ, նոր համակարգը Հայաստանի արտադրողներին հնարաւորութիւն է ընձեռում ընդլայնել ԵՄ-ի հետ տնտեսական յարաբերութիւնները` տնտեսելով զգալի գումարներ, ինչը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առաւել քան կարեւոր է: Նշուեց նաեւ, որ ԵՄ-ը ներկայումս Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերներից մէկն է. ընդհանուր ապրանքաշրջանառութեան շուրջ 30 տոկոսը Հայաստանը իրականացնում է ԵՄ-ի անդամ երկրների հետ, ընդ որում արտահանման շուրջ 50 տոկոսը ուղղուած է դէպի ԵՄ-ի անդամ երկրներ: Հայաստանի գործատուների հանրապետական միութեան գործադիր տնօրէն Գագիկ Մակարեանի կարծիքով, առեւտրի տուեալ ռեժիմից օգտուելու հնարաւորութիւնը կնպաստի ոչ միայն արտահանման եւ ներքին արտադրութեան ծաւալների, այլեւ արտաքին շուկայում երկրի ճանաչելիության աճին:
  -   Տնտեսութիւն