Ուսանողները անցկացրեցին քայլերթ` նուիրուած Հայոց բանակի<br /> կազմաւորման 17-ամեակին<br />


Ուսանողները անցկացրեցին քայլերթ` նուիրուած Հայոց բանակի
կազմաւորման 17-ամեակին

  • 28-01-2009 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բուհերի ուսանողների նախաձեռնութեամբ յունվարի 28-ին անցկացուեց քայլերթ դէպի Եռաբլուր` նուիրուած Հայաստանի բանակի կազմաւորման 17-ամեակին: Եռաբլուրում տեղի ունեցաւ խնկարկության արարողութիւն եւ յարգանքի տուրք մատուցուեց զոհուած ազատամարտիկների յիշատակին: Ինչպէս նշեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի Նարե Սահակեանը, միջոցառումները մեկնարկել են յունվարի 27-ից: Երէկ ուսանողները մարդկանց բաժանել են շնորհաւորական 35 հազար բացիկներ: Բացի այդ, 5-ական ուսանողներից կազմուած 17 խմբեր այցելել են ազատաբարտիկների ընտանիքներին:
  -   Հասարակութիւն