2009թ.-ի յունվարի 1-ի դրութեամբ Հայաստանում տրամադրվել է<br /> 5407 պարզ ընթացակարգով տրուող լիցենզիա<br />


2009թ.-ի յունվարի 1-ի դրութեամբ Հայաստանում տրամադրվել է
5407 պարզ ընթացակարգով տրուող լիցենզիա

  • 21-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը 2008թ.-ի ընթացքում տրամադրել է պարզ ընթացակարգով տրուող 78 լիցենզիա, այդ թւում գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրութեան 4 լիցենզիա, անասնաբուժութեան 1 լիցենզիա, մաքսային միջնորդական գործունէութեան 28 լիցենզիա, հրագործական ապրանքների արտադրութեան, ներմուծման կամ առեւտրի 20 լիցենզիա, թորած ալկոհոլային խմիչքների (բացառութեամբ արտաքին տնտեսական գործունէութեան ապրանքային անուանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նիւթերից էթիլային սպիրտի արտադրութեան 5 լիցենզիա, արտաքին տնտեսական գործունէութեան ապրանքային անուանացանկ (ԱՏ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից եւ հատապտուղներից (բացառութեամբ` խաղողի) թորված 40 տոկոս եւ աւելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրութեան 7 լիցենզիա, արտաքին տնտեսական գործունէութեան ապրանքային անուանացանկ (ԱՏԳԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակուած կամ չմշակուած, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման 6 լիցենզիա: Անցած տարուայ ընթացքում կայացել է պարզ ընթացակարգով տրուած լիցենզիաների գործողութեան կասեցման եւ դադարեցման համար եզրակացութիւններ տուող յանձնաժողովի 24 նիստ, որոնց ընթացքում 40 լիցենզիա ճանաչուել է ուժը կորցրած: Այս ոլորտից 2008թ.-ին գանձուել է 643 մլն 193 հազար 130 դրամի (մօտ 2 մլն 75 հազ. ԱՄՆ դոլար) պետական տուրք: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութիւնից, 2009թ.-ի յունվարի 1-ի դրութեամբ ընդհանուր առմամբ տրամադրվել է 5407 պարզ ընթացակարգով տրուող լիցենզիա:
  -   Տնտեսութիւն