ՏՏ ոլորտի հայ կառավարիչներից լաւագոյններն այսուհետ վերապատրաստում կանցնէն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում


ՏՏ ոլորտի հայ կառավարիչներից լաւագոյններն այսուհետ վերապատրաստում կանցնէն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում

  • 18-04-2011 18:28:51   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Այսուհետեւ ամէն տարի ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը 3 տեղ կը յատկացնի Հայաստանին՝ ՏՏ ոլորտի լաւագոյն երեք մենեջերների որակաւորման 15-օրեայ բարձրագոյն դասընթացնէր անցնելու համար։ Այս մասին ապրիլի 18-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքոյ ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամեայ մրցանակաբաշխութիւն անցկացնելու նախաձեռնող «Սինոփսիս-արմենիայ» ընկերութեան տնօրէն, մրցանակաբաշխութեան յանձնաժողովի նախագահ Յովիկ Մուսայելեանը։ Մրցանակաբաշխութիւնը հնարաւոր է դարձել Վիւասել-մտս ընկերութեան կողմից 18,5-19 մլն դրամի յատկացման շնորհիւ։ «Ըստ մեր ունեցած տուեալների, միայն Հայաստանում է նմանատիպ միջոցառում իրականացւում՝ կառավարութեան հովանու ներքոյ, մասնաւորի նախաձեռնութեամբ ու ֆինանսաւորմամբ։ Կարծում եմ, որ մօտ ապագայում մենք դրա դրական արդիւնքները կ'ունենանք»,- ասաց Հ.Մուսայելեանը, յաւելելով, որ իւրաքանչիւր անձի ծախսերը՝ ներառեալ ճանապարհածախսը, կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն 3 անձի հաշուարկով Սթենֆորդի համալսարանը բանակցութիւնների արդիւնքում զեղչել է շուրջ 10 հազար դոլար եւ ընդհանուր գումարը դարձրել 50 հազար դոլար։ Հ.Մուսայելեանը չբացառեց, որ ապագայում տեղերը կարող էն աւելացուել, իսկ ՏՏ ոլորտի հայ մասնագէտները վերապատրաստուել նաեւ այլ համալսարաններում։ Ըստ յանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյեանի, ՏՏ ոլորտը վերջին տարիներին Հայաստանում էապէս զարգացել է։ «Դրա ապացոյցն այն է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում տարեկան կտրուածքով գրանցուեց 17 տոկոսանոց աճ, ինչպէս նաեւ կատարուեցին զգալի ներդրումներ»,- ասաց նա։ ՀՀ վարչապետի օգնականը յաւելեց, որ այսօր արդէն ակնյայտ է, որ առանց տեղեկատուական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդիւնաւէտութիւնը, եւ այդ առումով էական դեր ունի ՏՏ մասնագէտների կրթութիւնն եւ վերապատրաստումը որպէս արդիականացման հիմնական գրաւական։ «ՏՏ ոլորտում մենք ունենք լուրջ ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսները դեռեւս արդիւնաւէտ չէն կառավարւում»,- նկատեց Վարդան Նիկոյանը։ Մրցանակաբաշխութեան յանձնաժողովի անդամ, «Վիւասել-մտս» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանն իր հերթին կարեւորեց ազգային ծրագրի իրականացումը, ընդգծելով, որ դրա շնորհիւ տարեկան մի քանի տաղանդաւոր երիտասարդներ, ինչպիսիք Հայաստանում քիչ չէն, կարող էն մեկնել արտասահման, վերապատրաստուել եւ ստացած փորձառութիւնը փոխանցել նաեւ ուրիշներին։ «Մենեջերների համակարգն այս կերպ մեր երկրում կը զարգանայ».- ասաց Ռ.Յիրիկեանը։ Ի պատասխան լրագրողների հարցերի, Յովիկ Մուսայելեանը նշեց, որ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկոյցի, ցանցային պատրաստուածութեան ցուցիչով Հայաստանը 138 երկրների շարքում 109-րդն է։ «Իմ խորին համոզմամբ, Հայաստանի իրական տեղը 70-80-ի սահմաններում է»,- ասաց «Սինոփսիս-արմենիայ»-ի տնօրէնը, պարզաբանելով, որ զեկոյցի հարցադրումների առնչութեամբ տեղեկատուութեան անընդհատ թարմացման հարցում կառավարութիւնն էլ անելիքներ ունի։
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ