2008թ.-ին նախորդ տարուայ համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 6,8%-ով աճել<br /> է<br />


2008թ.-ին նախորդ տարուայ համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 6,8%-ով աճել
է

  • 20-01-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին նախորդ տարուայ համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6,8%-ով եւ կազմել 3 տրլն 650 մլրդ 49,8 մլն դրամ (աւելի քան 11 մլրդ 930,9 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 108,5%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ին նախորդ տարուայ համեմատ հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը աճել է 2%-ով եւ կազմել 751 մլրդ 251,3 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 1,3%-ով եւ կազմել 637 մլրդ 272,5 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 1,7%-ով եւ կազմել 842 մլրդ 351 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 4,4%-ով եւ կազմել 1 տրլն 59 մլրդ 571,2 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` 13,8%-ով եւ կազմել 731 մլրդ 657 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-նոյեմբերի համեմատ աճել է 24%-ով եւ կազմել 5 մլրդ 480,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 7,8%-ով եւ կազմել 1 մլրդ 69 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 35%-ով եւ կազմել 4 մլրդ 411,7 մլն դոլար: 2008թ.-ին սպառողական գները 2007թ.-ի համեմատ աճել են 9%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 2,2%-ով: 2008թ.-ի դեկտեմբերի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը 0,5%-ով նուազել է եւ կազմել 74,7 հազար մարդ: Անցեալ տարի միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 91 331 դրամ (նախորդ տարուայ համեմատ աճել է 17,4%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 64 836 դրամ (աճել է 18,6%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 113 882 դրամ (աճել է 16,3%-ով): 2008թ.-ին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 305,97 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն