Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը բացել է իր 5-րդ մասնաճիւղը<br />


Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը բացել է իր 5-րդ մասնաճիւղը

  • 20-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «պրոկրեդիտ Բանկ»-ը Երեւանի Տերյան 105/1փ. հասցեում («Ցիտադել» բիզնես կենտրոն, առաջին հարկ) բացել է իր նոր` 5-րդ, մասնաճիւղը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին բանկից, «պրոկրեդիտ Բանկ»-ն իր առաջին մասնաճիւղը բացել է 2008թ.-ի յուլիսին` Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ն իր գործունէութիւնը սկսել է 2008թ.-ի փետրուարի 5-ին: Այն բանկային եւ ֆինանսական ծառայութիւնների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% օտարերկրեայ կապիտալով բանկ է, որի գործունէութիւնն ուղղուած է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների վարկաւորմանը: «պրոկրեդիտ Բանկ»-ի գործունէութեան մէկ այլ ուղղությունն է հասարակությունում խնայողութեան մշակոյթի ձեւաւորմանը նպաստելը: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը «պրոկրեդիտ» խմբի անդամ է, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառոյցներից, որոնց գործունէութիւնը ղեկավարւում եւ վերահսկւում է խմբի մայր ընկերութեան` Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնուող «պրոկրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ի (ProCredit Holding AG), կողմից: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ի հիմնադիրներն են «պրոկրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն` 67,49%, Գերմանիայի Զարգացման Բանկը (KfW)` 15,84%, Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը (EBRD)` 16,67% բաժնեմասերով: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը ներկայումս ունի աւելի քան 4 հազար յաճախորդ, ներառեալ` խնայողական ծառայութիւններից օգտվողները, ինչպէս նաեւ մօտ 24 մլն ԱՄՆ դոլարին համարժէք վարկային պորտֆել եւ աւելի քան 8 մլն ԱՄՆ դոլարին համարժէք աւանդային պորտֆել:
  -   Տնտեսութիւն