Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ տարածքային զարգացման նախարարին

  • 18-04-2011 18:16:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 18-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին` ուղեկցութեամբ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչէ Տէրտէրեանի: Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Հայաստանում անցկացուելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին: Ամենայն Հայոց Հայրապետը եւ ՌԴ Տարածքային զարգացման նախարարն ընդգծեցին երկու ժողովուրդների եղբայրական յարաբերութիւնների առաւել սերտացման եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համագործակցութեան զարգացման կարեւորութիւնը, ինչը մեծապէս պիտի նպաստի մարդկային կեանքում առկայ տարբեր մարտահրաւէրների արդիւնաւէտ յաղթահարմանը: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ յարաբերութիւններին եւ գործակցութեանը` ի նպաստ հաւատակից ժողովուրդների խաղաղ ու բարօր կեանքի:
  -   Հասարակութիւն