Հայաստանի Վերահսկիչ պալատը 2008թ.-ին դատախազութիւն է<br /> ուղարկել խոշոր չարաշահումների վերաբերեալ 8 գործ<br />


Հայաստանի Վերահսկիչ պալատը 2008թ.-ին դատախազութիւն է
ուղարկել խոշոր չարաշահումների վերաբերեալ 8 գործ

  • 14-01-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վերահսկիչ պալատը մի շարք ոլորտներում 2008թ.-ին կատարած ուսումնասիրությունների արդիւնքում յայտնաբերուած առաւել խոշոր չարաշահումների վերաբերեալ, նաեւ կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող 8 գործեր ուղարկել է ՀՀ Գլխաւոր դատախազութիւն: Այս մասին յունվարի 14-ի ասուլիսում յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, ՎՊ-ն անցած տարուայ աշնանը դատախազութիւն է ուղարկել «Սոկոլ գրուպ» ընկերութեան կողմից «Պետական աջակցութիւն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպութիւնների շրջանաւարտներին» ծրագրի շրջանակներում մանկատների շրջանաւարտներին բնակարաններով ապահովելու գործընթացում թոյլ տրուած խախտումների, ֆինանսական չարաշահումների վերաբերեալ նիւթերը: Յետագայում պարզուել է, որ պետբիւջէի միջոցներով մանկատների նախկին սաներին բնակարաններ տրամադրելու համար շուկայականից բարձր գներով բնակարաններ գնելու դէպքի առթիւ Գլխաւոր դատախազութեան Պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնում 2008թ.-ի ապրիլին արդէն իսկ յարուցուել է քրէական գործ, ուստի ՎՊ-ի ուղարկած նիւթերը հանդիսացել են լրացուցիչ նիւթեր: Ի.Զաքարյանի խօսքերով, Դատախազութիւն աւելի ուշ ուղարկուած 7 նիւթերի վերաբերեալ առայժմ քրգործ է յարուցուել Քրէական օրէնսգրքի «բաւականին ծանր 4-5 յօդուածներով», միայն «Էջմիածին Ջրշին» ՍՊԸ-ի կողմից Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման, ոռոգւող հողատարածքների ջրապահովման շինարարական աշխատանքների ընթացքում թոյլ տրուած չարաշահումների փաստերով: Ըստ նրա, որ միւս գործերն դեռեւս ուսումնասիրութեան փուլում են: Լրագրողների խնդրանքով ՎՊ-ի նախագահը անդրադարձաւ դատախազութիւն ուղարկուած գործերից մէկին` կապուած «Լավանդա-սիթի»-ի հետ: Ըստ նրա, Գեղարքունիքի մարզի Սեւանի քաղաքապետարանում կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում ՎՊ-ն պարզել էր, որ քաղաքապետարանը «Սեւան» ազգային պարկի հողատարածքներից 47 հեկտար` 1 քառակուսի մետրը տարեկան 14 դրամով, վարձակալութեան է տուել գործարար Արայիկ Հայրապետյանին: Վերջինը լճի ափամերձ տարածքում հիմնել է «Լավանդա-սիթի»-ն` ծովի մակերեւոյթից 1902 մետր բարձրութեան նիշի վրայ կառուցելով վաճառքի համար նախատեսուած կապիտալ շինութիւններ, մինչդեռ կառավարութեան որոշմամբ 1907 մետր նիշից ցածր տարածքներում կապիտալ շինարարութեան իրականացումն արգելուած է, թոյլատրւում է միայն շարժական տնակների տեղադրում: Բացի այդ, 40-60 հազար ԱՄՆ դոլարի չափով շուկայական արժէք ունեցող շինութիւնների վաճառքի գինը հարկային մարմիններ ներկայացուած փաստաթղթերում ձեւակերպուած էր 1,5-8 մլն դրամ (շուրջ 5-27 հազար ԱՄՆ դոլար): Ի.Զաքարյանը նշեց, որ նոյեմբեր ամսին այդ փաստերի հրապարակումից անմիջապէս յետոյ գործարար Ա.Հայրապետեանը մի շարք լրատվամիջոցներին տուած հարցազրոյցներում հանդէս էր եկել իր համար «առնուազն տարօրինակ մեկնաբանութիւններով»` հերքելով հրապարակուած փաստերը: Այդ իսկ պատճառով ՎՊ-ի նախագահը նպատահարմար համարեց հրապարակել ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական եկամուտների եւ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէներից ստացուած պաշտօնական տեղեկանքներից որոշ տվյալներ: Ըստ Պետական եկամուտների տեղեկանքի, Ա.Հայրապետեանը` որպէս անհատ ձեռներեց, 2006թ.-ին գրանցուել է Պետռեգիստրի Սեւանի տարածքային բաժնում եւ տուեալ տարում գործունէութիւն չի ծավալել, Սեւանի տարածքային հարկային տեսչություն հաշուէտւութիւն չի ներկայացրել, պետբիւջէ վճարումներ չի կատարել: 2007թ.-ի ապրիլի 20-ին նա հիմնել է «Լավանդասիթիշին» ՍՊԸ-ն եւ նոր միայն սկսել գործունէութիւն ծավալել: Մինչդեռ, Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի կողմից ՎՊ-ին տրամադրուած տեղեկանքի համաձայն, «Լավանդասիթիշին»-ը 2006թ.-ին վաճառել է 63, 2007թ.-ին` 99, 2008թ.-ին` 66 տնակ: Նշուեց նաեւ, որ 71 քառակուսի մետր մակերեսով նոյնատիպ տնակների վաճառքը` իւրաքանչիւրին կից 78 քառակուսի մետր հողատարածքով, նոտարական գրասենեակում ձեւակերպուել է տարբեր գներով` 13 մլն դրամ, 11 մլն դրամ, 1,9 մլն դրամ: Ըստ Ի.Զաքարյանի, անգամ կադաստրի տուեալների հիման վրայ հաշուարկի դէպքում տնակների վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 1,280 մլրդ դրամ, մինչդեռ հարկային մարմնի տուեալներով ընդհանուր շրջանառութիւնը կազմել է 89 մլն 346 հազար դրամ, որից գործարարը ցոյց է տուել ընդամէնը շուրջ 270 հազար դրամի շահոյթ` վճարելով 2007թ.-ին 54,8 հազար դրամի չափով շահութահարկ:
  -   Տնտեսութիւն