Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսաւորման տոկոսադրույքը նուազեցրեց<br /> 0,25%-ով եւ սահմանեց 7%<br />


Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսաւորման տոկոսադրույքը նուազեցրեց
0,25%-ով եւ սահմանեց 7%

  • 14-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունվարի 13-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով նուազեցրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7%: Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրուել է ընդամէնը 0,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը նուազել է 1,4%-ով եւ կազմել 5,2%: Գնաճի նպատակային թիրախային ցուցանիշն ապահովել է: ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ պայմանաւորուած համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կրճատման պահպանուող միտումներով 2008թ.-ի դեկտեմբերին արտաքին գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ: Այս զարգացումները շարունակել են արտայայտուել պարենային եւ ոչ պարենային ապրանքների ներքին շուկաներում` հանգեցնելով ընդհանուր գնաճի տեմպերի էական նուազման: Ըստ ԿԲ-ի խորհրդի, չնայած արտաքին եւ ներքին յետագայ զարգացումներում առկայ անորոշություններին, համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւաւորուած արտաքին գնանկումային միջավայրը եւ վերջինիս ազդեցութիւնը ներքին գների վրայ պահպանվելու է նաեւ կանխատեսւող ժամանակահատուածում, որի պարագայում գնաճի տեմպերի նուազումը կրելու է շարունակական բնոյթ: Այս պարագայում ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտել շարունակել դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականութիւնը` նպաստելով երկարաժամկէտ յատուածում տնտեսական աճի տեմպերի պահպանմանը:
  -   Տնտեսութիւն