Հայաստանում կապի ծառայութիւններից ստացուած հասոյթը<br /> 2008թ.-ի յունուար-նոյեմբերին աճել է 13,5%-ով<br />


Հայաստանում կապի ծառայութիւններից ստացուած հասոյթը
2008թ.-ի յունուար-նոյեմբերին աճել է 13,5%-ով

  • 14-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանում կապի ձեռնարկութիւնների ծառայութիւններից ստացուած հասոյթն, ընթացիկ գներով, կազմել է 154 մլրդ 367,2 մլն դրամ կամ մօտ 504,8 մլն ԱՄՆ դոլար (առանց աւելացուած արժէքի հարկի), ինչը 2007թ.-ի յունուար-նոյեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 13,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-նոյեմբերի նկատմամբ նուազել է 9,1%-ով եւ կազմել 8 մլն 574,2 հազ տոննա, իսկ բեռնաշրջանառութեան ծաւալը աճել է 6,3%-ով եւ կազմել 2 մլրդ 695,6 մլն տոննա-կմ: Նոյն ժամանակահատուածում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծաւալը 2007թ.-ի յունուար-նոյեմբերի նկատմամբ նուազել է 2,9%-ով եւ կազմել 224 մլն 586,1 հազ մարդ, իսկ ուղեւորաշրջանառության ծաւալը աճել է 4,1%-ով եւ կազմել 3 մլրդ 598,5 մլն ուղեւոր-կմ: Հանրապետութիւնում 2008թ.-ի յունուար-նոյեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը 2007թ.-ի յունուար-նոյեմբերի նկատմամբ աճել է 12%-ով եւ կազմել 1 994, ընդ որում դրանց հետեւանքով զոհուել է 363 մարդ (աճը` 3,7%), վիրաւորուել` 2 850 մարդ (աճը` 14,3%):
  -   Տնտեսութիւն