Մէկ տարում Հայաստանում իրաւաբանական անձանց թիւն աճել է<br /> 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 31,29%-ով<br />


Մէկ տարում Հայաստանում իրաւաբանական անձանց թիւն աճել է
4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 31,29%-ով

  • 14-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-նոյեմբերիին գրանցուել են 3 հազ. 391 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 16 հազ. 418 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը 2008թ.-ի դեկտեմբերի 1-ի դրութեամբ համապատասխանաբար կազմել է 59 հազ. 33 եւ 65 հազ. 504: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի դեկտեմբերի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 56 հազ. 286 իրաւաբանական անձինք եւ 49 հազ. 893 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 31,29%-ով: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին լուծարուել են 901 իրաւաբանական անձինք եւ 1 հազ. 337 անհատ ձեռնարկատէրեր: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին գրանցուած 3 հազ. 391 իրաւաբանական անձինք կատարել են մօտ 17 մլրդ 510,44 մլն դրամի (մօտ 57 մլն 261,1 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 351 ձեռնարկութիւններում կատարուել են աւելի քան 9 մլրդ 169,66 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 211 ձեռնարկութիւններում` աւելի քան 7 մլրդ 107,01 մլն դրամի, իսկ 140 համատեղ ձեռնարկութիւններում` 2 մլրդ 62,64 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն