Հայաստանի շախմատի պատանեկան հաւաքականը Տիգրան Պետրոսեանի
յուշամրցաշարի առաջատարն է
12-01-2009 18:40:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում անցկացուող
Տիգրան Պետրոսեանի պատանեկան միջազգային յուշամրցաշարի 7-րդ
փուլում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորեանը յաղթեց Գլեբ
Ապրիշկոյին (Ռուսաստան) եւ 6,6 միաւորով շարունակում է գլխաւորել
մրցաշարային աղիւսակը: Ռոբերտ Յովհաննիսեանը առաւելութեան հասաւ
Սերգեյ Վդովինի նկատմամբ (Ռուսաստան) եւ 5,5 միաւորով եզրափակում է
առաջատար եռյակը: Իսկ Զոզան Շաքրյանը պարտութիւն կրեց եւ ունի 2,2
միաւոր:
Թիմային պայքարում Հայաստանի հաւաքականը 21 հնարաւորից
վաստակել է 14,5 միաւոր եւ ընթանում է առջեւում: