Մէկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը<br /> 1,2%-ով աճել է<br />


Մէկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը
1,2%-ով աճել է

  • 08-01-2009 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար 0,1% եւ 0,9% յավելաճ (ԱՄՆ դոլարն արժեվորվել է): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի դեկտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել են, համապատասխանաբար, 5,2% եւ 1,2%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում սպառողական գների 6,6% հավելաճն ուղեկցուել է հաշուարկային փոխարժէքի 16,6% նուազումով: 2008թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 307,9 դրամ, ինչը 3,8 դրամով գերազանցել է նախորդ տարուայ դեկտեմբերի ցուցանիշը (304,1 դրամ):
  -   Տնտեսութիւն