ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը 2009թ.-ին կշնորհուի<br /> կերպարուեստի, կինոյի եւ գրականութեան բնագաւառներում<br />


ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը 2009թ.-ին կշնորհուի
կերպարուեստի, կինոյի եւ գրականութեան բնագաւառներում

  • 08-01-2009 11:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին եւս կշնորհուի «Ռոբերտ Պողոսեան եւ որդիներ» (Ֆրանսիա) ֆոնդի կողմից հովանաւորւող ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Մրցանակը` վկայագիր, շքանշան եւ 2 500 ԱՄՆ դոլարին համարժէք դրամ, կյանձնուի ՀՀ քաղաքացի հանդիսացող 18-25 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին կերպարուեստի (գեղանկարչութիւն, քանդակ, գրաֆիկա եւ այլն), կինոյի եւ գրականութեան բնագաւառներում հեղինակած գործերի համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, հայտներն ընդունուելու են յունուար-փետրվար ամիսներին: Մրցոյթին կարող են ներկայացուել ինչպէս արդէն հրատարակուած կամ ցուցադրուած, այնպէս էլ անտիպ աշխատանքներ: Անտիպ աշխատանքները պէտք է ի պահ յանձնուեն «Հայհեղինակ» հեղինակների իրաւունքների պաշտպանութեան հասարակական կազմակերպութեանը:
  -   Մշակոյթ