Պատօն շարքից դուրս է եկել երեք խաղով


Պատօն շարքից դուրս է եկել երեք խաղով

  • 18-04-2011 16:43:31   | Հայաստան  |  Սպորտ
 Ինչպէս յայտնում է Football Italia-ն, «Միլանի» յարձակուող Ալեշանդրէ Պատօն մկանային վնասուածքի պատճառով բաց կը թողնի իր թիմի առաջիկայ երեք հանդիպումները: Բժիշկների ենթադրութեան համաձայն միլանեան ակումբի առանցքային ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել երկու շաբաթով եւ չի մասնակցի «Պալերմօյի» հետ գաւաթային, ինչպէս նաեւ «Բրեշիայի» եւ «Բոլոնիայի» դէմ կայանալիք Ա սերիայի հանդիպումներին: Յիշեցնենք, որ «Միլանի» յարձակուողը վնասուածք է ստացել «Սամպդորիայի» հետ հանդիպման ժամանակ, որտեղ «ռոսսոներները» յաղթել են 3-0 հաշուով:
  -   Սպորտ