Հայկական շուրջ 6400 ապրանքնատեսակներ ԵՄ շուկայ կարող են<br /> արտահանուել զրոյական կամ նուազեցուած մաքսատուրքերով<br />


Հայկական շուրջ 6400 ապրանքնատեսակներ ԵՄ շուկայ կարող են
արտահանուել զրոյական կամ նուազեցուած մաքսատուրքերով

  • 24-12-2008 18:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան կողմից վարւող երկարատեւ բանակցութիւնների արդիւնքում Հայաստանին շնորհուել է Եւրոմիութեան «Արտօնութիւնների ընդհանրացված համալրուած համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտուելու հնարաւորութիւն, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրուող 10 000 ապրանքներից շուրջ 6 400-ը ԵՄ շուկայ կարող են արտահանուել զրոյական կամ զգալիօրէն նուազեցուած մաքսատուրքերով: Այս մասին դեկտեմբերի 24-ի ասուլիսում յայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը: Անդրադառնալով նախարարութեան յետագայ աշխատանքներին, նա նշեց, որ նախարարութիւնը նախաձեռնել է ՀՀ կառավարութեան հաստատած Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ` Աղքատութեան յաղթահարման ռազմավարական ծրագիր-2) համակարգմում: Ներկայումս մշակման փուլում է ԿԶԾ-ի միջոցառումների ծրագիրը: Տարբեր ոլորտների համար մշակւում են նաեւ մի շարք հայեցակարգեր. մասնաւորապէս, մշակման փուլում է պետական եւ մասնաւոր հատուածների միջեւ համագործակցութեան հայեցակարգը: Ն.Երիցյանը յայտնեց, որ նախարարութիւնը համագործակցում է միջազգային կառոյցների, մասնաւորապէս Համաշխարհային (ՀԲ) եւ Ասիական զարգացման (ԱԶԲ) բանկերի հետ: Ըստ նրա, ՀՀ կառավարութեան եւ ԱԶԲ-ի միջեւ կնքուած համաձայնագրով, բանկը Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու կառուցման համար կյատկացնի 1 մլն ԱՄՆ դոլար, իսկ Համաշխարահային բանկի տրամադրած 1 մլն դոլարը կուղղուի ենթակառուցուածքների ու գիտելիքահէնք տնտեսութեան զարգացմանը:
  -   Տնտեսութիւն