Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց<br /> «Համահայկական բանկի մասին» օրենսդրական փաթեթը<br />


Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց
«Համահայկական բանկի մասին» օրենսդրական փաթեթը

  • 24-12-2008 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը դեկտեմբերի 24-ի արտահերթ նիստում 103 կողմ, 3 դէմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Համահայկական բանկի մասին» օրինագիծը եւ դրանից բխող մի շարք օրէնքներում լրացումների փաթեթը: Դէմ քուէարկեցին միակ ընդդիմադիր «Ժառանգութիւն» խմբակցութեան ներկայ անդամները: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարութեան հեղինակած օրենսդրական փաթեթը, որը ներառում է «Արտոնավճարների մասին» օրինագիծը եւ հարկային ոլորտի մի շարք գործող օրէնքներում փոփոխութիւնների եւ լրացումների նախագծերը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարութեանն անռընթեր Պետական եկամուտների կոմիտէի նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարեանի, առաջարկուող փոփոխություններն ու լրացումները պայմանականօրէն կարելի է բաժանել 2 խմբի. դրանց մի մասը միտուած է ներդրումների, տեղական արտադրութեան խրախուսմանը, տնտեսվարողների համար հարկային օրէնսդրութեան հնարավորինս պարզեցմանը, միւս մասով գործող օրէնքներում առաջարկւում են ճշգրտումներ, օրէնսդրութեան նկատուած բացերի վերացում: Գործող դրոյքաչափերի բարձրացում նախատեսւում է միայն 2 դէպքում: Մասնաւորապէս, աւելացւում են ծխախոտի արտադրանքի համար հաստատագրուած վճարների չափերը. ՀՀ ներմուծվող ֆիլտրով 1000 հատ սիգարետների համար հաստատագրուած վճարը սահմանւում է 6500 դրամ` գործող 5500 դրամի փոխարէն, ՀՀ-ում արտադրուող ֆիլտրով 1000 հատ սիգարետի համար` 4750 դրամ` գործող 4000 դրամի փոխարէն, ՀՀ ներմուծվող առանց ֆիլտրի 1000 հատ սիգարետների համար` 3250 դրամ` գործող 3000 դրամի փոխարէն, իսկ արտադրուող 1000 սիգարետի համար` 1950 դրամ` գործող 1750 դրամի փոխարէն: Բարձրացւում են նաեւ շահումով խաղերի ոլորտում հաստատագրուած վճարների գործող չափերը. 1 ամսուայ համար 1 խաղասեղանի համար վճարի չափը սահմանւում է 4 մլն դրամ` գործող 2,5 մլն դրամի փոխարէն: Փաթեթում ներառուած «Արտոնավճարների մասին» օրինագծով առաջարկւում է հնարաւորութիւն ընձեռել մի շարք գործունէութեան տեսակներով ձեռնարկատիրական գործունէութիւն ծաւալելու համար անհատ ձեռնարկատէր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշուառուել հարկային մարմնում եւ վճարել արտոնավճարներ: Օրինագիծը տարածւում է հիմականում մանր արտադրութեամբ եւ անձնական բնոյթի ծառայութիւնների, մասնաւորապէս, կոշկեղենի եւ կաշուե այլ արտադրատեսակների, հագուստի, գորգերի, երաժշտական գործիքների, կենցաղային տեխնիկայի նորոգում, սպորտային խմբերի կազմակերպում, մատուցմամբ զբաղուող անձանց, ինչպէս նաեւ կրկնուսոյցների վրայ: Արտոնավճարը եկամտահարկին եւ աւելացուած արժէքի հարկին փոխարինող պարտադիր եւ անհատոյց վճար է: Այն վճարւում է միանուագ` գործունէութեան իւրաքանչիւր տեսակի մասով արտոնավճարի տարեկան չափով: Երեւան քաղաքում այն 60 հազար դրամ է (մօտ 200 ԱՄՆ դոլար), մարզկենտրոններում` 42 հազար դրամ, այլ քաղաքներում եւ Երեւանի վարչական սահմաններից մինչեւ 20 կմ հեռաւորութեան վրայ գտնուող բնակավայրերում` 30 հազար դրամ, գիւղական վայրերում` 24 հազար դրամ, հեռաւոր եւ սահմանամերձ բնակավայրերում` 12 հազար դրամ: Արտոնավճար վճարողներ կարող են համարուել անձինք, որոնց կողմից նախորդ տարուայ ընթացքում նշուած գործունէութեան տեսակների մասով մատուցուած ծառայութիւնների եւ կատարուված աշխատանքների, բացառութեամբ որպէս վարձու աշխատող կատարուված աշխատանքների, իրացման շրջանառութեան ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն դրամը:
  -   Տնտեսութիւն