Զաւէն Անդրիասեանն այս անգամ երկրորդն էր


Զաւէն Անդրիասեանն այս անգամ երկրորդն էր

  • 18-04-2011 16:18:01   | Հայաստան  |  Սպորտ
 Ինչպէս յայտնում է ArmChess.am-ը, Դուբայում աւարտուած կայծակնային մրցաշարում հայ գրոսմայստեր Զաւէն Անդրիասեանը 9 հնարաւորից վաստակելով 7.5 միաւոր զբաղեցրել է պատուաւոր 2-րդ հորիզոնականը: Ընդ որում Անդրիասեանը վաստակեց նոյնքան միաւոր, որքան յաղթող Էհսան Ղաեմ Սաղամին, սակայն չեմպիոնին որոշելու համար անցկացուած «մահուան պարտիան» մեր շախմատիստի օգտին չէր եւ նա բաւարարուեց միայն փոխչեմպիոնի կոչումով: Մեր միւս մասնակիցնէր` Կարէն Հ. Գրիգորեանը, Սամուէլ Տէր-սահակեանը եւ Դաւիթ Յարութիւնեանը նոյնպէս վատ հանդէս չեկան: Նրանք առաջատարներից ետ մնացին ընդամէնը 0.5 միաւորով եւ զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը: Յաւելենք, որ մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների 82 ներկայացուցչներ:
  -   Սպորտ