Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիւների ծաւալը<br /> յատել է 1 տրլն դրամ շեմը<br />


Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիւների ծաւալը
յատել է 1 տրլն դրամ շեմը

  • 19-12-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած շաբաթուայ ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիւներն աճել են 16,2 մլրդ դրամով եւ կազմել 1 տրլն դրամ (մօտ 3 մլրդ 243,5 մլն ԱՄՆ դոլար)` առաջին անգամ հատելով այդ շեմը: Հիմնականում աճել են թղթակցային հաշիւները բանկերում, բանկերի նկատմամբ այլ պահանջները, բանկերում կանխիկ դրամական միջոցները եւ վարկերը: Վարկերն աճել են շուրջ 3,3 մլրդ դրամով, ընդ որում իրաւաբանական անձանց վարկերն աճել են 1,8 մլրդ դրամով, ֆիզիկական անձանց վարկերը` 1,4 մլրդ դրամով: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նոյն ժամանակահատուածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 5,9 մլրդ դրամով եւ կազմել 229,4 մլրդ դրամ` պայմանաւորուած 3 բանկերի կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի ընդհանուր 4,2 մլրդ դրամի չափով համալրմամբ եւ շաբաթուայ ընթացքում համակարգի կողմից ապահոված 1.7 մլրդ դրամ շահոյթով: Համակարգի պարտավորություններն աճել են 10,3 մլրդ դրամով եւ կազմել 771 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց աւանդներն աճել են 3,7 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն