Հայաստանի հարկային մարմինները կանխավճարներ չեն հաւաքում,-<br /> հաւաստիացնում է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը<br />


Հայաստանի հարկային մարմինները կանխավճարներ չեն հաւաքում,-
հաւաստիացնում է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը

  • 19-12-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունվարի 1-ից Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործելիս պարտադիր պէտք է կիրառուեն նոր նմուշի ժապաւէններ: Դրանք չկիրառող տնտեսվարողները կենթարկուեն պատասխանատւութեան. առաջին անգամ խախտում յայտնաբերելու դէպքում ԱԱՀ-ով աշխատողները կվճարեն 150 հազար, իսկ առանց ԱԱՀ աշխատողները` 75 հազար դրամ տուգանք: Երկու եւ աւելի խախտման դէպքում տուգանքի չափը կրկնապատկւում է: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Արմէն Ալավերդեանը: Նոր նմուշի ժապաւենի կտրօններն ունեն պաշտպանուածութիւն, իսկ դարձերեսին առկայ են վիճակահանութեան յատուկ համարները: Նշուեց նաեւ, որ ՀԴՄ շահագործողները նոր նմուշի ժապաւէններ կարող են ձեռք բերել դեկտեմբերի 22-ից սկսած` իրենց գրանցման կամ գործունէութեան վայրի հարկային տեսչությունների շէնքերում գործող վաճառքի կէտերից: Ժապավենների իրացումը կատարուելու է բացառապէս հաշիւ-ապրանքագրերի միջոցով եւ վերավաճառքի կամ այլ ձեւով օտարման ենթակայ չէ: Դրանց գինը 1 գլանակի համար չի գերազանցելու 350 դրամը: Կոմիտէի նախագահի մէկ այլ տեղակալը` Արտաշէս Բեյբութեանը, հերքեց հարկային մարմինների կողմից կանխավճարների հաւաքման մասին ԶԼՄ-ներով տարածող լուրերը: Ըստ նրա, հարկային մարմինը կանխավճարներ չի հաւաքում, այլ իրականացնում է հարկերի հաշուարկման եւ վճարման նկատմամբ ընթացիկ հսկողութիւն, որի արդիւնքում խախտումներ յայտնաբերելու դէպքում կազմւում են ստուգման ակտեր եւ պետբուջե են վերականգնւում խախտումների հետեւանքով չվճարուած լրացուցիչ հարկային պարտաւորութեան գումարները:
  -   Տնտեսութիւն