Լոնդոնի «Արսենալի» գլխաւոր մարզիչ Արսէն Վենգերը դժգոհ է մնացել Ազգային առաջնութեան շրջանակներում կայացած «Լիւերպուլի» հետ հանդիպումից, եւ մեկնաբանելով այն, իր դժգոհութիւնն է յայտնել մրցավարի գործողութիւններից: Տեղեկացնենք, որ խաղն աւարտուել է 1-1 հաշուով, եւ մերսիսադեան ակումբի ֆուտբոլիստները միայն մրցավարի աւելացրած 11-րդ րոպէին են հաւասրեցրել հաշիւը, մինչդեռ Անդրէ Մարիներն ընդամէնը 8 րոպէ էր աւելացրել:
-Մենք շատ կարեւոր 2 միաւոր կորցրեցինք այսօրուայ խաղում: Սա շատ դժուար հանդիպում էր մեզ համար, քանի որ մրցակիցը հիմնականում պաշտպանւում էր: Ինչ վերաբերում է մրցավարի գործողութիւններին, ապա ես կարծում եմ, որ մեր դարպասին նշանակուած 11 մետրանոց հարուածը պարզապէս սխալմունք էր: Մէկ այլ հանգամանք եւս. մրցավարն աւելացրել էր ընդամէնը 8 րոպէ, իսկ «Լիւերպուլը» գոլ հեղինակեց 11-րդ րոպէին, - յայտարարել է ֆրանսիացի անուանի մասնագէտը: