«արմենալ»-ը չի փակուել եւ աւելացնում է արտադրութեան աճի<br /> տեմպը <br />


«արմենալ»-ը չի փակուել եւ աւելացնում է արտադրութեան աճի
տեմպը

  • 18-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմենալ»-ը չի փակուել եւ աւելացնում է արտադրութեան աճի տեմպը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ռուսաստանեան «ՌՈՒՍԱԼ» խմբի մէջ մտնող նրբաթիթեղի գլանման «արմենալ» ընկերութեան մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումեանը: Յիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի ասուլիսում Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրեանn ասել էր, որ Հայաստանում արդէն տնտեսական ճգնաժամ կայ, քանի որ փակուել կամ կիսափակվել են լեռնամետալուրգիական համալիրի բոլոր ձեռնարկութիւնները, «արմենալը» եւ այլն: Ա.Մելքումեանի խօսքերով, այս տարուայ յունուար-հոկտեմբերին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ «արմենալ»-ում նրբաթիթեղի արտադրութեան ծաւալներն աճել են 3,2%-ով եւ կազմել 9 հազ. 740 տոննա: Նրա գնահատմամբ, արտադրութեան աճի տեմպը կպահպանուի: Ըստ «արմենալ»-ի մամուլի քարտուղարի, ընկերութիւնում ներկայումս աշխատում է աւելի քան 700 մարդ: Նաեւ նշուեց, որ «արմենալ»-ի արտադրանքն արտահանւում է Եւրոպայի, Ամերիկայի եւ Մերձաւոր Արեւելքի երկրներ:
  -   Տնտեսութիւն