Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը 300 մլն դրամով աւելացնում է<br /> կապիտալը<br />


Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը 300 մլն դրամով աւելացնում է
կապիտալը

  • 17-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «պրոկրեդիտ Բանկ»-ը (www.procreditbank.am) աւելացրել է իր կապիտալը 300 մլն ՀՀ դրամով եւ այժմ այն կազմում է 6 մլրդ 90 մլն դրամ (մօտ 20 մլն ԱՄՆ դոլար): Ինչպէս յայտնեցին բանկից, լրացուցիչ կապիտալը թոյլ կտայ բանկին ընդլայնվել եւ շարունակել զարգացումը յաջորդ տարի: Կապիտալի աւելացման արդիւնքում «պրոկրեդիտ Բանկ»-ի կանոնադրական կապիտալում «պրոկրեդիտ Հոլդինգ» բաժնետիրական ընկերութեան (ProCredit Holding AG-www.procredit-holding.com) բաժնեմասը 67,49% է, «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկ»-ինը (EBRD)` 16,67%, գերմանական «Զարգացման Բանկ»-ինը (KfW)` 15,84%: Ապագայում «պրոկրեդիտ Բանկ»-ը մտադիր է մնալ հաւատարիմ իր հիմնական ուղղութեանը` գերփոքր, փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորմանը, յաճախորդների հետ երկարաժամկէտ համագործակցութիւն հաստատելով: Բացի այդ, բանկը մտադիր է շարունակել Հայաստանում խնայողութեան մշակոյթի զարգացումը` ապաւինելով այն համոզմանը, որ խնայողութիւնները տնային տնտեսություններին հաղորդում են երկարաժամկէտ կայունութիւն: Բանկը նպատակ ունի աւելացնել իր յաճախորդների միջոցների մասնաբաժինը` շեշտը դնելով մասնաւոր անձանց խնայողութիւնների վրայ: Յիշեցնենք, որ «պրոկրեդիտ Բանկ»-ը Հայաստանում իր գործունէութիւնն սկսել է 2008թ.-ի փետրուարի 5-ին: Այն հանդիսանում է Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայութիւնների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% օտարերկրեայ կապիտալով բանկ: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը հանդիսանում է «պրոկրեդիտ» խմբի անդամ, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառոյցներից, որոնց գործունէութիւնը ղեկավարւում եւ վերահսկւում է խմբի մայր ընկերութեան` Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնուող «պրոկրեդիտ Հոլդինգ»-ի կողմից: Հայաստանի «պրոկրեդիտ Բանկ»-ը ներկայումս ունի աւելի քան 4 000 յաճախորդ, ներառեալ խնայողական ծառայութիւններից օգտվողները, ինչպէս նաեւ մօտ 24 մլն ԱՄՆ դոլարին համարժէք վարկային պորտֆել եւ մօտ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժէք աւանդային պորտֆել:
  -   Տնտեսութիւն