ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին
մարզական լրագրողների հայկական ֆեդերացիան հրապարակեց «մրցաշրջան
2008-ի» Հայաստանի 10 լաւագոյն մարզիկների ցանկը: Հարցմանը
մասնակցել են մարզական թեմաներով գրող 43 լրագրողներ: Նրանք
Հայաստանի թիւ 1 մարզիկ են ճանաչել Շախմատի համաշխարհային
օլիմպիադայի չեմպիոն Գաբրիէլ Սարգսեանին:
10 լաւագոյն ճանաչուած մարզիկներն են.
1. Գաբրիէլ Սարգսեան շախմատ 313 միաւոր
2. Տիգրան Վ.Մարտիրոսեան ծանրամարտ 289
3. Տիգրան Գ.Մարտիրոսեան ծանրամարտ 276
4. Լեւոն Արոնեան շախմատ 245
5. Եուրի Պատրիկեեւ հ/հ ըմբշամարտ 241
6. Վլադիմիր Յակոբեան շախմատ 208
7. Ռոման Ամոյան հ/հ ըմբշամարտ 195
8. Գեւորգ Դաւթեան ծանրամարտ 164
9. Հրաչիկ Ջավախյան բռնցքամարտ 117
10. Տիգրան Լ.Պետրոսեան շախմատ 116
Հայաստանի լաւագոյն թիմ է ճանաչուել շախմատի տղամարդկանց
հաւաքականը: Հարցմանը մասնակցած բոլոր 43 լրագրողներն էլ
հարցաթերթիկներում նշել են օլիմպիական չեմպիոն թիմի անունը:
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 11
մարզիկների անուններ. բռնցքամարտիկներ Յովհաննէս Դանիելեան, Էդվարդ
Համբարձումեան, ծանրորդներ Մելինէ Դալուզյան, Նազիկ Ավդալյան,
Հռիփսիմէ Խուրշուդյան, թաեքվոնդոիստ Արման Երեմյան, հրաձիգ Նորայր
Բախտամյան, ձյուդոիստներ Արմէն Նազարեան, Յովհաննէս Դաւթեան,
սամբիստ Աշոտ Դանիելեան, շախմատիստ Լիլիթ Մկրտչեան: