«Շախտեօրը» յաղթեց վերջին վայրկեաններին, իսկ Կ'առլեն Մկրտչեանն իր նորամուտը նշեց «Մետալուրգի» կազմում


«Շախտեօրը» յաղթեց վերջին վայրկեաններին, իսկ Կ'առլեն Մկրտչեանն իր նորամուտը նշեց «Մետալուրգի» կազմում

  • 18-04-2011 14:37:05   | Հայաստան  |  Սպորտ
 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնութեան շրջանակներում կայացան 25-րդ տուրի հանդիպումները: Դոնեցկի «Շախտեօրը», որտեղ հանդէս է գալիս Հայաստանի հաւաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարեանը Սեւաստոպոլում հիւրընկալեց տեղի «Տաւրիային»: Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկաւ առաջին րոպէներից եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ինչպէս եւ սպասւում էր, հանդիպումն անցաւ «Շախտեօրի» բացայայտ առաւելութեամբ: Նրանք էլ հանդիպման արդէն 22-րդ րոպէին Ժադսոնի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարուածի շնորհիւ առաջ անցան հաշուի մէջ` 1-0: Թւում էր, թէ «Շախտեօրը» արդէն ապահովել է իր յաղթանակը, սակայն հանդիպման 69-րդ րոպէին, «հանքափորների» յարձակուող Էդուարդոյի թոյլ տուած կոպիտ վրիպումից յետոյ, «Տաւրիայի» ֆուտբոլիստ Գումենիւկը հեռահար հարուածով անակնկալի բերեց դարպասապահ Անդրեյ Պեատովին` 1-1: Բաց թողած գոլից յետոյ, դոնեցկեան ակումբը նետուեց առաջ եւ ցանկալի արդիւնքի հասաւ մրցավարի աւելացրած ժամանակի 3-րդ րոպէին: Անկիւնայինի խաղարկումից յետոյ Հենրիկ Մխիթարեանը գլխով գնդակը շեղեց դէպի Ֆեռնանդինեօն, ով մօտ տարածութիւնից չվրիպեց եւ 2-1 հաշուով յաղթանակ պարգեւեց «Շախտեօրին»: Դոնեցկեան միւս ակումբը՝ «Մետալուրգը», որի կազմը վերջերս համալրել է Հայաստանի 2010թ. լաւագոոյն ֆուտբոլիստ Կ'առլեն Մկրտչեանը, սեփական հարկի տակ ընդունեց Զապոռոժյէի «Մետալուրգին»: Հադիպումն աւարտուեց հիւրերի 1-0 նուազագոյն հաշուով առաւելութեամբ, իսկ Մկրտչեանը խաղադաշտ դուրս եկաւ հանդիպման 60-րդ րոպէին: Ցաւօք հայ ֆուտբոլիստի դեբիւտային խաղը նոր թիմում անյաջող ստացուեց: Յաւելենք, որ 25-րդ տուրից յետոյ «Շախտեօրը» շարունակում է միանձնեայ գլխաւորել մրցաշարային աղիւսակը 64 միաւորով, իսկ Դոնեցկի «Մետալուրգն» այս յաղթանակից յետոյ նահանջեց եւ հիմա 29 միաւորով ընթանում է 11-րդ տեղում:
  -   Սպորտ