Հայաստանի բռնցքամարտիկ անդրանիկ Յակոբեանը դարձաւ աշխարհի<br /> գաւաթակիր<br />


Հայաստանի բռնցքամարտիկ անդրանիկ Յակոբեանը դարձաւ աշխարհի
գաւաթակիր

  • 15-12-2008 19:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 14-ին Մոսկուայում աւարտուեց բռնցքամարտի աշխարհի գաւաթի խաղարկութիւնը: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, Էջմիածին) եզրափակիչում միաւորների նուազագոյն տարբերութեամբ` 10:9 հաշւով առաւելութեան հասաւ աշխարհի փոխչեմպիոն Բլանկո Ալֆոնսոյի (Վենեսուելա) նկատմամբ եւ դարձաւ գաւաթակիր: Մոսկուայում մենամարտի ընթացքին հետեւեցին ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նորընատիր նախագահ Արման Մուրադեանը եւ առաջին տեղակալ, մարզաձեւի եւրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիէլեանը:
  -   Սպորտ