«Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ում իրականացուելիք<br /> ներդրումային ծրագրերում փոփոխութիւններ չեն նախատեսւում<br />


«Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ում իրականացուելիք
ներդրումային ծրագրերում փոփոխութիւններ չեն նախատեսւում

  • 12-12-2008 16:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ ֆինանսական ճգնաժամն իր ազդեցութիւնն է թողել ռուսական երկաթուղու գործունէութեան վրայ, այդուհանդերձ «Հարաւկովկասեան երկաթուղիներ»-ում իրականացուելիք ներդրումային ծրագրերում փոփոխութիւններ չեն նախատեսւում, այդ թւում` աշխատակիցների կրճատումներ: Այս մասին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեյանի հետ դեկտեմբերի 12-ի հանդիպմանը յայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան փոխնախագահ Գէորգի Կոռնիլովը: Գ.Սարգսեանը Գ.Կոռնիլովին եւ «Հարաւկովկասեան երկաթուղիներ» ընկերութեան նորանշանակ տնօրէն Շեվկետ Շայդուլինին տեղեկացրել է, որ նախարարութեան կազմում ստեղծւում է համապատասխան ստորաբաժանում, որը կիրականացնի մոնիտորինգ եւ կվերահսկի ներդրումերի իրականացման գործընթացը:
  -   Տնտեսութիւն