Ամանորի նախաշեմին Հայաստանի սննդի շուկայում գնանկում է<br /> արձանագրուել<br />


Ամանորի նախաշեմին Հայաստանի սննդի շուկայում գնանկում է
արձանագրուել

  • 10-12-2008 16:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամանորի նախաշեմին Հայաստանի սննդի շուկայում արձանագրուել են գնանկման դէպքեր: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների յայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը: Նրա խօսքերով, սուպերմարկետներում սննդամթերքի գների նուազում է նկատուել, ինչը դրական երեւոյթ է: «Մենք դրան հասել ենք համատեղ աշխատանքի արդիւնքում: Տնտեսվարող սուբյեկտներն էլ հասկացել են, որ այս պարագայում աւելի ձեռնտու է աշխատել»,- նշեց Ա.Շահնազարեանը: Նա նշեց, որ գների աճի միտում նկատուել է միայն ձուի շուկայում. 55 դրամից այն դարձել է 60 դրամ: Ա.Շահնազարեանը վստահեցրեց, որ յանձնաժողովը հետեւելու է ձուի շուկայում գների փոփոխություններին, եւ եթէ գնաճ նկատվի եւ այն շարունակական բնոյթ կրի, ապա վարոյթ կհարուցուի: Անդրադառնալով ընդեղենի եւ չրերի գներին, Ա.Շահնազարեանը նշեց, որ դժուվար է վերահսկել այդ շուկան, քանի որ դա ազատ շուկայ է եւ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներ չկան:
  -   Տնտեսութիւն