Վրէժ Պետրոսեանը բրոնզէ մեդալ նուաճեց Եւրոպայի ուսանողական<br /> խաղերում<br />


Վրէժ Պետրոսեանը բրոնզէ մեդալ նուաճեց Եւրոպայի ուսանողական
խաղերում

  • 09-12-2008 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Մոսկուայում աւարտուեց Եւրոպայի ուսանողական խաղերի ծրագրով թաեքվոնդոյի մրցաշարը: Իչնպես «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց մարզիչ Արսէն Աւետիսեանը, 20 երկրների պատուիրակների թւում էր նաեւ Հայաստանի միակ ներկայացուցիչ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող, «Տորք» ակումբի անդամ Վրէժ Պետրոսեանը (62 կգ): Նա մեկնարկում յաղթեց Բելառուսի` 5:0, երկրորդ փուլում` Պորտուգալիայի` 5:3, մարզիկներին եւ անցաւ կիսաեզրափակիչ: Վճռական փուլ անցնելու համար Վրէժ Պետրոսեան - Ալեքսեյ Ժերեբչեւսկի (Ուկրաինա) հանդիպումն անցաւ լարուած պարքարում: Թէեւ երեւանցի մարզիկը առաջ անցաւ միաւորներով (5:4), սակայն մենամարտի ընթացքում ստացաւ 5 նկատողութիւն, ուստի նրանից պակասեցուեց 2 միաւոր եւ նա բաւարարուեց բրոնզէ մեդալով:
  -   Սպորտ