Յունիսի 13-ից 17-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 81. 36 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 90.86 մլն ԱՄՆ դոլար
17-06-2011 17:29:49 | Հայաստան | Տնտեսութիւն
Յունիսի 13-ից 17-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 81 մլն 361 հազար 648 ԱՄՆ դոլար` 375.20 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 90 մլն 858 հազար 762 ԱՄՆ դոլար` 376.12 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 374 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 13 մլն 690 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 376.55 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով:
Յունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 34.5 մլն ԱՄՆ դոլար: