Դեկտեմբերի 9-10-ին Սոֆիայում կկայան Հայ-բուլղարական<br /> միջկառավարական յանձնաժողովի նիստը<br />


Դեկտեմբերի 9-10-ին Սոֆիայում կկայան Հայ-բուլղարական
միջկառավարական յանձնաժողովի նիստը

  • 05-12-2008 19:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-10-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանայ հայ-բուլղարական միջկառավարական յանձնաժողովի նիստը, որին կմասնակցի Հայաստանի պատուիրակութիւնը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեյանի գլխաւորութեամբ: Վերջինիս խօսքերով, նիստում, մասնաւորապէս, կքննարկուեն եվրոինտեգրման, առեւտրի, ներդրումների, զբօսաշրջութեան, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան, տարածքային կառավարման, գիւղատնտեսութեան, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր: Գ.Սարգսեանը նշեց, որ նիստի աւարտին կստորագրուեն տարբեր ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ մի շարք համաձայնագրեր:
  -   Տնտեսութիւն