Գագիկ Ծառուկյանը վերընտրուեց Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտէի նախագահ
04-12-2008 18:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի (ՀԱՕԿ) Գլխաւոր ասամբլէայի
ընթացքում անցկացուած ընտրութիւնների արդիւնքում ՀԱՕԿ-ի նախագահի
պաշտօնում վերընտրուեց Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ-ի գործկոմի որոշմամբ «Հրանտ Շահինեան» մեդալով
պարգեւատրուեցին ՀՀ վաստակաւոր մարզիչներ Կրեմլինա Մրկտչյանը
(գեղարուեստական մարմնամարզութիւն), Կարեն Աղամալեանը (բռնցքամարտ)
եւ Մկրտիչ Չիստինյանը (յունա-հռոմեական ըմբշամարտ): «Տրդատ
Արշակունի» մեդալներ ստացան Սեւան գիւղական մարզական ընկերութեան
հանրապետական խորհրդի նախագահ Ռոբերտ Տիտգրանյանը եւ ֆիզիկական
կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Միքայէլ
Իսպիրեանը: