Հայաստանի ԿԲ-ն 0,5%-ով նուազեցրել է վերաֆինանսաւորման<br /> տոկոսադրույքը` սահմանելով այն 7,25%<br />


Հայաստանի ԿԲ-ն 0,5%-ով նուազեցրել է վերաֆինանսաւորման
տոկոսադրույքը` սահմանելով այն 7,25%

  • 03-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի դեկտեմբերի 2-ի նիստում Հայաստանի հանրապետութեան Կենտրոնական բանկի խորհուրդը 0,5%-ով նուազեցրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,25%: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրուել է 0,1% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը նուազել է շուրջ 2%-ով եւ կազմել 6,6%: ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ նոյեմբերին ներքին եւ արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել չորրորդ եռամսյակի համար կանխատեսված ուղղութիւններին: Ընդ որում, որոշակիօրէն դրսեւորվել են տնտեսական աճի տեմպերի նուազման նախանշված ռիսկերը: Միաժամանակ, ներքին գնաճային միջավայրը, արձագանքելով պարենային ապրանքների եւ վառելիքի միջազգային գների վերջին ամիսների ընթացքում նկատւող շարունակական նուազման միտումներին, էապէս թուլացել է, ինչն արտայայտուել է յատկապէս «հացամթերք» ապրանքախմբի եւ բենզինի գների նուազմամբ: Համաշխարհային գնաճային ճնշումների շարունակական թուլացումը եւ այդ միտումներին համահունչ ներքին գների արձագանքումը յետագայ 12-ամսեայ հորիզոնում կհանգեցնի գնաճի ընդհանուր մակարդակի էական նուազման: Այս պարագայում ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները` նպաստելով տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը:
  -   Տնտեսութիւն