Դեկտեմբերի 3-6-ը Երեւանում կանջատուեն «Արքայ» համակարգի որոշ<br /> բանկոմատներ<br />


Դեկտեմբերի 3-6-ը Երեւանում կանջատուեն «Արքայ» համակարգի որոշ
բանկոմատներ

  • 01-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «արմէնտել» ՓԲԸ-ի կողմից ընկերութեան կայանների միջեւ մալուխների վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով դեկտեմբերի 3-ին կանջատուեն «արքայ» վճարային համակարգի որոշ բանկոմատներ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, «արմէնտել» ՓԲԸ-ի հավաստմամբ, մալուխների վերանորոգման աշխատանքները տեւելու են երկու, առաւելագոյնը երեք աշխատանքային օր` մինչեւ դեկտեմբերի 6-ը: «արմէնտել» եւ «Արմէնիան Քարդ» ընկերութիւնների համատեղ աշխատանքների հետեւանքով նշուած ժամանակահատուածում անջատուելու է համակարգի բանկոմատների միայն 15%-ը եւ միայն Երեւան քաղաքում (համակարգի բանկոմատների ամբողջական ցուցակը զետեղուած է www.arca.am կայքում): Տեղեկացվում է, որ կանխիկացման գործարքներ իրականացնելու համար քարտապանները կարող են դիմել համակարգի անդամ բանկերի բաժանմունքներ:
  -   Տնտեսութիւն