2007թ.-ի յունուար-հոկտեմբերի համեմատ Հայաստանում<br /> արդիւնաբերական արտադրութեան ծաւալը 4%-ով աճել է<br />


2007թ.-ի յունուար-հոկտեմբերի համեմատ Հայաստանում
արդիւնաբերական արտադրութեան ծաւալը 4%-ով աճել է

  • 01-12-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին Հայաստանում, ընթացիկ գներով, թողարկվել է 639 մլրդ 445,2 մլն դրամի կամ մօտ 2 մլրդ 91 մլն ԱՄՆ դոլարի արդիւնաբերական արտադրանք, իրացուել է 633 մլրդ 103,2 մլն դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 65 մլրդ 21,5 մլն դրամի, այլ երկրներում` 140 մլրդ 624,4 մլն դրամի արտադրանք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի յունուար-հոկտեմբերի նկատմամբ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 104%, իսկ արդիւնաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրութեան եւ բաշխման` 2,5%:
  -   Տնտեսութիւն