Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին պարենային ապրանքների գները<br /> 0,1%-ով նուազել են<br />


Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին պարենային ապրանքների գները
0,1%-ով նուազել են

  • 01-12-2008 18:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցուել է պարենային ապրանքների 0,1% գնանկում, ինչը հիմնականում պայմանաւորուել է հացամթերքի 4,3% գնանկումով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի նոյեմբերին 2007թ.-ի նոյեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում գրանցուել է 12,2% գնաճ, իսկ 2008թ.-ի հոկտեմբերի համեմատ` 4,3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանաւորուել ալիւրի (6,4%), բարձր տեսակի հացի (5,6%) գնանկումով: Առաջին տեսակի հացի, մակարոնեղէնի, հնդկացորենի, բրնձի, սիսեռի, լավաշի եւ հացահատիկի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 2,5-0,8%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցուել է 0,2% գնանկում, իսկ 2007թ.-ի նոյեմբերի համեմատ` 9,2% գնաճ: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է ոչխարի եւ տաւարի մսի, համապատասխանաբար, 2,6% եւ 1,3% գնանկում: Դրան զուգընթաց, խոզի մսի գինն աճել է 0,4%-ով: Այլ մթերքի, սուրճի, թեյի, կակաոյի գները 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նուազել են 0,3-0,1%-ով: Բանջարեղէնի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցուել է 8,1% գնաճ, իսկ 2007թ.-ի նոյեմբերի համեմատ` 7,6% գնանկում: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է լոլիկի (1,6 անգամ), վարունգի (1,6 անգամ), կանաչ պղպեղի (44,5%), սմբուկի (31,6%), կանաչ լոբու (8,8%), կաղամբի (7,1%), կարտոֆիլի (6,6%) գնաճ: Ծաղկակաղամբի, գլուխ սոխի, գազարի, ճակնդեղի, սխտորի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 25,9-3,4%-ով: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում արձանագրուել է 5,5% գնաճ, իսկ 2007թ.-ի նոյեմբերի համեմատ` 12,1% գնանկում: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է տանձի (4,1%), խնձորի (4,1%), նռան (5,2%), խաղողի (31,1%), դեղձի (44,9%), ինչպէս նաեւ բոստանային մշակաբոյսերից ձմերուկի եւ սեխի, համապատասխանաբար, 50,1% եւ 55,9% գնաճ: Մանդարինի, արքայանարնջի, նարնջի, կիտրոնի, ադամաթզի գները նշուած ժամանակահատուածում նուազել են 22,1-1,8%-ով: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է ձկնամթերքի 12% գնաճ: Կենդանական եւ բուսական իւղի ապրանքախմբում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցուել է 2,5% գնաճ, ինչը մեծապէս պայմանաւորուել է այլ իւղերի (հալած իւղ) 10% գնաճով: Նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում արձանագրուել է եգիպտացորենի իւղի 0,9% գնաճ, իսկ կարագի, արեւածաղկի եւ ձիթապտղի իւղերի գները նուազել են 1,3-0,7%-ով: Ձուի միջին հանրապետական գինը 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 2,5%-ով: 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի գներն աճել են 2%-ով, ինչը մածունի, յոգուրտի, կաթնաշոռի եւ թարմ կաթի 4,4-7,7% թանկացման արդիւնք է: 2008թ.-ի նոյեմբերին 2007թ.-ի նոյեմբերի համեմատ կաթնամթերքի գներն աճել են 3,6%-ով: Հրուշակեղէնի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, շաքարաւազի ապրանքախմբերում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրուել է 0,1-0,5% գնաճ:
  -   Տնտեսութիւն