Ըստ Իրանի դեսպանի, յունիսի 18-ի միջադէպը «տարածաշրջանից<br /> դուրս գտնուող սադրանքի հետեւանք» է<br />


Ըստ Իրանի դեսպանի, յունիսի 18-ի միջադէպը «տարածաշրջանից
դուրս գտնուող սադրանքի հետեւանք» է

  • 23-06-2010 18:32:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցանկացած հակամարտութեան լուծում պէտք է լինի միայն խաղաղ բանակցային ճանապարհով: Այս համոզմունքը յայտնեց յունիսի 23-ին Մամուլի ազգային ակումբում կազմակերպուած հանդիպմանը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը` մեկնաբանելով յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում Ադրբեջանի զինուժի կողմից կազմակերպուած դիվերսիոն գործողութիւնը: Նա միաժամանակ բացառեց «պատերազմի վերսկսման հնարաւորութիւնը»: Դեսպանը միջադէպը որակեց որպէս «տարածաշրջանից դուրս գտնուող սադրանքի հետեւանք»: Նա պարզաբանեց, որ խօսքը որեւէ երկրի կամ ուժի մասին չէ, այլ այն գործօնների, որոնք կարող են կրել արտաքին բնոյթ: Այս ենթատեքստում նա կարեւորեց տարածաշրջանային համագործակցութիւնը եւ ինտեգրացիան, նաեւ տարածաշրջանի երկրների հնարաւորութիւնների օգտագործմամբ միջնորդական առաքելութիւնը: «Իրանը որպէս տարածաշրջանային պետութիւն կարող է շատ լաւ դերակատարութիւն ունենալ, հաշուի առնելով, որ սերտ շփումներ ունի կողմերի հետ»,- ասաց դեսպանը: Իրանցի դիւանագէտը յայտարարեց նաեւ, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ձեւաչափի փոփոխութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է: Միաժամանակ նա նշեց, որ Ի պատասխան լրագրողներից մէկի հարցին դեսպանը նշեց, որ Նախիջեւանի տարածքում թուրքական զօրքերի տեղակայման վերաբերեալ յստակ տեղեկատուութիւն չկայ: Դա, ըստ նրա, «կհակասի Թուրքիայի քաղաքականութեանը, որ ցանկանում է զրոական խնդիրներ ունենալ հարեւաննների հետ, իսկ Նախիջեւանն էլ այն տարածքը չէ, որտեղ Թուրքիան ցանկանա իր ուժերը տեղակայել»: Նշելով, որ ամերիկացիները հաւակնութիւններ ունեն Ֆիզուլիի տարածքում իրենց ուժերը տեղակայելու, դեսպանը յայտնեց, որ «հակամարտութեան հարեւանութեամբ գտնուող Իրանը վստահաբար դա թոյլ չի տայ»: Տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման կապակցութեամբ դեսպանը նշեց. «Եթէ Թուրքիայի դերակատարութիւնը պէտք է նպաստի տնտեսական առաջընթացին եւ խաղաղութեան ապահովմանը, դրական ենք գնահատում: Սակայն եթէ պէտք է լինեն այլ նպատակներ` քաղաքական բնոյթի, բռնատիրական եւ շահագործման նպատակ, բնականաբար, ընդունելի չէ»: Միաժամանակ դեսպանը յաւելեց, որ չի կարծում, թէ Թուրքիան այլ նպատակներ է հետապնդում: Ըստ նրա, Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ գոյութիւն ունեցող խնդիրները լուծուեն եւ յարաբերութիւնները կարգաւորուեն:
  -   Քաղաքական