Մարգարեթ Սեկագիա. «Հայաստանում, ըստ ամենայնի, տարածւում է<br /> ինքնագրաքննությունը»<br />


Մարգարեթ Սեկագիա. «Հայաստանում, ըստ ամենայնի, տարածւում է
ինքնագրաքննությունը»

  • 18-06-2010 20:14:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում խաղաղ հաւաքների ազատութեան լուրջ սահմանափակումներ կան. թեպետ իշխանութիւնների կողմից սահմանուած կարգաւորումն օրինական է, սակայն տեղեկութիւններ կան, որ իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ են կիրառւում»,- նշւում է Իրաւապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի յատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիայի նախնական եզրակացութիւնում: Ինչպէս նա նշեց Հայաստան կատարած քառօրեայ այցի աւարտին` յունիսի 18-ի, ասուլիսում, ինքը տեղեկութիւններ է ստացել նաեւ, որ հանդիպումներ եւ կոնֆերանսներ անցկացնելու համար տարածք փնտրելիս իրաւապաշտպան եւ ընդդիմադիր կազմակերպութիւնները բախւում են դժուարութիւնների: Մ.Սեկագիան նաեւ մտահոգութիվւն յայտնեց, որ իր ունեցած տեղեկութիւններով իրաւապաշտպանները եւ լրագրողները արտայայտման իրենց իրաւունքն իրականացնելիս բախւում են ֆիզիկական ռիսկերի հետ: «Որպէս հետեւանք, Հայաստանում, ըստ ամենայնի, տարածւում է ինքնագրաքննությունը»,- ասաց նա: Ըստ Մ.Սեկագիայի, իրաւապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ բռնութիւնների եւ հետապնդումների փաստագրված դէպքերը վկայում են անպատժելիութեան մթնոլորտի մասին: Նրա խօսքերով, «այսօրինակ անպատժելիութիւնը սերտօրէն առնչւում է ոստիկանութեան համակարգում արմատաւորուած խնդիրներին եւ դատական համակարգի անկախութեան պակասին»: ՄԱԿ-ի յատուկ զեկուցողը գտնում է, որ անհրաժեշտ է իրականացնել մարդու իրաւունքների խախտման բոլոր դէպքերի, մասնաւորապէս, լրագրողների վրայ յարձակումների վերաբերեալ գործերով արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննութիւն: Նա նշեէ, որ այդօրինակ խախտումների մի օրինակ է այն, որ 2008թ.-ի նախագահական ընտրութիւններին յաջորդած ողբերգական դէպքերն ու սպանութիւնները չեն քննվել: Յատուկ զեկուցողն իշխանութիւններին առաջարկում է երկխօսութիւն հաստատել քաղաքացիական հասարակութեան հետ, ապահովել հասարակութեան մասնակցութիւնը պետական գործերին, որոշումներ ընդունելիս հաշուի առնել քաղաքացիական հասարակութեան եւ իրավապշտպանների տեսակետները: ՄԱԿ-ի ներկայացուցիչը առաջարկում է նաեւ ոստիկանութիւնում անցկացնել համապարփակ բարեփոխումների ծրագիր, քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի անկախութիւնն ապահովելու ուղղութեամբ, բարեփոխել արդարադատութեան իրականացումը: Սա, ըստ նրա, պէտք է իրականացուի հակակոռուպցիոն ռազմավարութեան իրականացմանը զուգընթաց, որպէսզի ապահովուի պետական կառոյցների ընդհաշվետվությունը: Մ.Սեկագիան կոչ արեց վերանայել հասարակական կազմակերպութիւնների վերաբերեալ օրէնքում նախատեսւող փոփոխութիւնների եւ լրացումների նպատակահարմարությունը, ինչպէս նաեւ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքի փոփոխություններում եւ լրացուենրում լիարժէք կերպով արտացոլել քաղաքացիական հասարակութեան եւ միջազգային փորձագէտների կարծիքները:
  -   Մարդու իրաւունքներ