«Կենգուրույի» մրցանակակակիր հայ աշակերտները Հայաստանի<br /> փոքրիկ դեսպաններն են Եվրոպայում<br />


«Կենգուրույի» մրցանակակակիր հայ աշակերտները Հայաստանի
փոքրիկ դեսպաններն են Եվրոպայում

  • 17-06-2010 20:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդէն երկրորդ տարին անընդմէջ Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հովանու ներքոյ «Այբ» կրթական հիմնադրամը անցկացնում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցոյթը, որի արդիւնքները յունիսի 17-ին ամփոփուել են նախարարութիւնում կայացած մամուլի ասուլիսում: ԿԳՆ-ի Հանրակրթութեան վարչութեան պետ Նարինէ Յովհաննիսեանը, շնորհաւորելով մրցոյթի յաղթողներին, նշել է, որ «կենգուրուն» յուրօրինակ հնարաւորութիւն է` նորովի մտածելու, տեսնելու եւ սիրելու «Մաթեմատիկա» առարկան, եւ այս մրցոյթի շնորհիւ աշակերտութեան շրջանում բարձրանում է «Մաթեմատիկա» առարկայի վարկը: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրէն Դավիթ Սահակեանը խօսքերով, «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմուած մրցոյթ է, որն ամէն տարի նոյն օրն անցկացւում է աշխարհի շուրջ 50 երկրներում` արդէն մօտ 6 միլիոն դպրոցականների մասնակցութեամբ: Դ.Սահականը նշել է նաեւ, որ անցալ տարուայ 30 հազար մասնակիցների փոխարէն այս տարի մրցոյթին մասնակցել են շուրջ 40 հազար դպրոցականներ: Բացի այդ, մեծ ակտիւութիւն են ցուցաբերել նաեւ դպրոցները. մրցոյթին մասնակցել են Հայաստանի 902 դպրոցեր: «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետեանն անդրադարձել է այս տարուայ մրցոյթի մի շարք առանձնահատություններին: Մասնաւորապէս, այս տարի մրցոյթը բոլոր տարիքային խմբերի համար կազմակերպուել է նաեւ ռուսերէն լեզւով: Բացի այդ, այս տարի մրցոյթի առաւելագոյն շեմը չի յաջողուել յաղթահարել եւ ոչ մի մասնակցի, եւ յաղթողը որոշուել է լրացուցիչ փուլում: Շ.Կարապետեանը տեղեկացրել է նաեւ, որ մրցոյթի յաղթողներն իրենց ամառային արձակուրդները կանցկացնեն Բուլղարիայում կազմակերպւող միջազգային ճամբարում` այլ եւրոպական երկրներից «Կենգուրուի» յաղթողների հետ միասին` հանդիսանալով «Հայաստանի փոքրիկ դեսպանները Եվրոպայում»: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, այս տարի մրցույթն անցկացուել է նաեւ Արցախում, որին մասնակցել են Ստեփանակերտում գործող 13 դպրոցների շուրջ 120 աշակերտներ: Տեղեկանք. «Կենգուրույին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակութիւններից կամ առաջադիմությունից: Կարեւորը աշակերտի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այդ առարկային: Մրցոյթի նպատակն է համընդհանուր հետաքրքրութիւն առաջացնել մաթեմատիկայի հանդէպ եւ մաթեմատիկան առաւել գրաւիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:
  -   Հասարակութիւն