ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ


ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

  • 14-06-2010 15:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) գրական հանդիպումը կայացաւ հինգշաբթի, 2010 թ. յունիսի 3ին: Երեկոյեան ժամի 5ից 6ը ընդունելութիւն, որի ընթացքում գիթառի նուագակցութեամբ ինքնագիր երգերով ելոյթ ունեցաւ երաժիշտ Զարեհ Մաթեւոսեանը: Ժամի 6ից 8ը կայացաւ գրական նիստ. ներածական խօսքով օրուայ հեղինակին եւ գրական զեկուցաբերին ներկայացրեց ԿՀԳՄ նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Հեղինակային ելոյթ ունեցաւ արձակագիր Սամուէլ Մկրտչեանը իր ստեղծագործութիւնների ընթերցումով: Նա տարիների ընթացքում եղել է նուիրուած, գործունեայ միութենական. հասարակական իր գործունէութեան հետ զուգընթաց նա հրապարակագրական եւ գրական գրութիւններով ճանաչում է վաստակել թէ միջարեւելքում, եւ թէ Ամնում: Հեղինակել է երեք հատորներ: Գրական զեկուցում ներկայացրեց արձակագիր, Նոր Հայաստան Օրաթերթի Խմբագրապետ Վահան Վահանեանը: Օրաթերթի տէր ու տնօրէնի եւ խմբագրապետի բազմազբաղուածութեամբ նոյնիսկ՝ նա ցայժմ հասցրել է հեղինակել հինգ հատորներ. գեղարուեստական պատմուածքի, երգիծական մանրապատումների եւ փիլիսոփայութեան պատմութեան թեմաներով, բնամիտերով: Վ. Վահանեանը որպէս ձեռներէց գործարար սկզμնաւորել եւ շարունակում է Նոր Հայաստան Օրաթերթը մատակարարել հայ հասարակութեանը՝ ձրիաբար. դա հայ մամուլի պատմութեան մէջ աննախադէպ նախաձեռնութիւն է, գնահատելի ըստ ամենայնի: Տեղի ունեցաւ հարցուպատասխան, քննարկում: Գրական արժեւորումով ելոյթ ունեցան արձակագիր Պօղոս Լագիսեանը, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը, արձակագիր Ռ. Կորիւնը, գրող Մարինէ Տօնոյեանը: Աւարտին՝ շնորհակալութեան խօսք ասաց օրուայ հեղինակը: Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: Էլնամակային հասցէ. awaoc@yahoo.com . ԿՀԳՄ
  -   Մշակոյթ