Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում յաճախակի են դարձել<br /> ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձերի դէպքերը <br />


Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում յաճախակի են դարձել
ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձերի դէպքերը

  • 11-06-2010 20:38:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին շրջանում յաճախակի են դարձել ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձերի դէպքերը Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում: Ըստ ՄԻՊ-ի աշխատակազմի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի յունիսի 11-ի մամլոյ հաղորդագրութեան, ՄԻՊ-ի աշխատակազմին ներկայացրած տեղեկատուութեան համաձայն, համապատասխան իրավապահ մարմինների կողմից յարուցուած են քրէական գործեր եւ իրականացւում է նախաքննություն: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը հոյս է յայտնում, որ կիրականացուեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նշուած դէպքերի օբյեկտիվ, լրիւ եւ բազմակողմանի քննութեան համար, ինչպէս նաեւ հանգամանօրէն կքննարկուի ինքնասպանութեան հասցնելու վարկածը: Պաշտպանը կոչ է անում ՀՀ Արդարադատութեան նախարարութեանը միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիւութեան եւ կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրված անձանց նկատմամբ հսկողութիւնը ուժեղացնելու, ինչպէս նաեւ քրէակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ:
  -   Մարդու իրաւունքներ