«վիվասել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ Ուռուցքաբանութեան ազգային<br /> կենտրոնը համալրուել է ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով<br />


«վիվասել-ՄՏՍ»-ի ֆինանսավորմամբ Ուռուցքաբանութեան ազգային
կենտրոնը համալրուել է ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով

  • 11-06-2010 20:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուռուցքաբանութեան ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով համալրելու նպատակով Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «վիվասել-ՄՏՍ»-ը («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ընկերութիւն) յատկացրել է 68,25 մլն ՀՀ դրամ: ՈՒԱԿ-ը, որտեղ տարեկան բուժւում է ուռուցքային տարատեսակ հիւանդութիւն ունեցող աւելի քան 10 հազար հիւանդ, համալրուել է ժամանակակից այնպիսի սարքավորումներով, որոնք թոյլ կտան անցկացնել ախտորոշիչ լուրջ հետազօտութիւններ, ստացուած արդիւնքները կուտակել թուայնացուած տարբերակով, իսկ անհրաժեշտութեան դէպքում` նաեւ խորհրդակցական կապ ապահովել արտերկրի կլինիկաների հետ: Սարքավորումների թւում ֆոտոդինամիկ ախտորոշիչը դեռեւս եզակի է Հայաստանում: Բուժզննման այլ եղանակով միզապարկի նոր զարգացող ուռուցքներ յայտնաբերել հնարաւոր չէ: Սարքավորումներից մէկը, օժտուած լինելով գերձայնային դանակով, թոյլ է տալիս զգալիօրէն կրճատել վիրահատութեան տեւողությունը, նուազագոյնի հասցնել ընթացքում արեան կորուստը, կարճ ժամկէտում ապահովել հետվիրահատական ապաքինման գործընթացը եւ գրեթէ կանխարգելել հետվիրահատական բարդութիւնները: Ըստ «վիվասել-ՄՏՍ»-ի մամլոյ հաղորդագրութեան, նոր ձեռքբերուած սարքավորումների ներդրումը զգալիօրէն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիւանդների բուժման արդիւնքների բարելաւմանը: Ոչ մեծ չափերի շնորհիւ հնարաւոր է դառնում սարքերի մարզեր տեղափոխելը եւ տեղում ախտորոշման կազմակերպումը: Մասնագէտները զգալի տեղաշարժ են ակնկալում նաեւ թոքերի, կոկորդի, ստամոքսի, միզուղիների, երիկամների եւ այլ օրգանների չարորակ նորագոյացությունների վաղաժամ յայտնաբերման եւ բուժման գործում:
  -   Հասարակութիւն