Ռուսաստանի օրուայ առթիւ Հայաստանի վարչապետը հանդէս է եկել<br /> շնորհաւորական խօսքով<br />


Ռուսաստանի օրուայ առթիւ Հայաստանի վարչապետը հանդէս է եկել
շնորհաւորական խօսքով

  • 10-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը յունիսի 10-տի Կարեն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ռուսաստանի օրուան նուիրուած հանդիսաւոր ընդունելութեանը: Կառավարութեան ղեկավարը ողջունել է ներկաներին եւ հանդէս է եկել ելոյթով, որում նշել է. «Հայաստանի կառավարութեան անունից սրտանց շնորհաւորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանատան ողջ անձնակազմին, ինչպէս նաեւ բոլոր ներկաներին նշանակալի տոնի` Ռուսաստանի օրուայ առթիւ: Տօնական այս օրը Ռուսաստանի կառավարութեանը եւ ժողովրդին մաղթում եմ խաղաղութիւն, բարգաւաճում, բարեկեցութիւն եւ բոլոր մտայղացումների եւ սպասումների իրականացում: Այսօր, երբ նշւում է Ռուսաստանի օրը, գոհունակութեամբ կցանկանայի արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ ձեւաւորուած աւանդական բազմաբովանդակ կապերը եւ դաշնակցային փոխգործակցությունը տարէցտարի բնորոշւում են առաջընթացային զարգացմամբ եւ որակապէս նոր բովանդակութեամբ: Առաջին հերթին դա վերաբերում է մեր փոխշահավետ համագործակցութեան կազմակերպչական-տեղեկատուական բաղադրիչի խորացմանը եւ հարստացմանը: Ինտենսիվ եւ պարբերական բնոյթ են կրում բարձր մակարդակի հանդիպումները եւ համաձայնութիւնները: Ընդ որում, աւանդաբար երկկողմանի երկխօսութիւնը ծավալւում է փոխհամաձայնության եւ վստահութեան մթնոլորտում: Մենք ակնյայտօրէն տեսնում ենք մեր փոխադարձ ջանքերի արդիւնքները: Հայաստանի տնտեսութիւնում հետեւողականօրէն աճում է ռուսական ուղղակի ներդրումների ծաւալը: Կատարելագործվում է ապրանքաշրջանառութեան բովանդակութիւնը եւ կառուցուածքը մեր երկրների միջեւ, հիմնադրւում են համատեղ բազմապրոֆիլ ձեռնարկութիւններ եւ կազմակերպութիւններ: Ռուս-հայկական տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովն աշխատում է լիարժէք եւ հագեցած ծրագրով: Մշտապէս զարգանում եւ կատարելագործվում է իրավապայմանագրային դաշտը` ինչպէս միջպետական, այնպէս էլ միջտարածաշրջանային եւ գերատեսչութիւնների մակարդակով: Իրաւական նման կանոնակարգումը թոյլ է տալիս մեզ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում յաջող եւ արդիւնաւէտ իրականացնել համատեղ բարդ եւ կարեւոր նախագծերը, որոշակիացնել եւ ուղղորդել մեր պետութիւնների տարածաշրջանների միջեւ համագործակցութիւնը, սահմանել բազմակողմ հումանիտար կապերի խորացման ալգորիթմը: Վստահ եմ` մեր համագործակցութեան ռազմավարական բազան այսուհետ եւս կձեւավորի եւ կորոշի հայ-ռուսական փոխշահավետ գործընկերութեան հզօր ներուժը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնը կծառայի որպէս դրա վստահելի երաշխիք: Եվս մէկ անգամ շնորհաւորում եմ ներկաներին Ռուսաստանի օրուայ տոնի առթիւ եւ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթում երջանկություն ու բարգաւաճում»:
  -   Քաղաքական