Հայաստանի կառավարութիւնը շուրջ 208 մլն դրամ է<br /> յատկացրել Քրէակատարողական հիմնարկներում կալանաւորուած անձանց եւ<br /> դատապարտեալների պահման նպատակով<br />


Հայաստանի կառավարութիւնը շուրջ 208 մլն դրամ է
յատկացրել Քրէակատարողական հիմնարկներում կալանաւորուած անձանց եւ
դատապարտեալների պահման նպատակով

  • 10-06-2010 16:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 10-ի նիստում ընդունուած որոշմամբ Հայաստանի կառավարութիւնն իր պահուստային ֆոնդից 208 մլն 115,1 հազար դրամ է յատկացրել ՀՀ Արդարադատութեան նախարարութեանը` քրէակատարողական հիմնարկներում պահւող կալանաւորուած անձանց եւ դատապարտեալների քանակակազմի աւելացման հետեւանքով նրանց սննդով, հանդերձանքով եւ հիգիենիկ պարագաներով ապահովելու նպատակով: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում նաեւ հաստատուել է այդ գումարների հաշուին կատարուէլիք գնումների անուանացանկը:
  -   Հասարակութիւն