«Ամերիաբանկ»-ի կողմից ֆինանսաւորւող առաջին փոքր ՀԷԿ-ը<br /> շահագործման կյանձնուի դեկտեմբերին<br />


«Ամերիաբանկ»-ի կողմից ֆինանսաւորւող առաջին փոքր ՀԷԿ-ը
շահագործման կյանձնուի դեկտեմբերին

  • 09-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ «Ամերիաբանկ»-ի ղեկավար ներկայացուցիչները յունիսի 9-ին այցելեցին «Ջերմուկ-2» փոքր հիդրոէլեկտարակայանի շինարարութեան տարածք, ՀԷԿ-ը նախատեսւում է շահագործման յանձնել դեկտեմբերին: Սա նախագծերից առաջինն է, որ ֆինանսաւորուել է «Ամերիաբանկ»-ի կողմից` IFC-ի տրամադրած 15 մլն. ԱՄՆ դոլարի չափով հիմնական վարկի միջոցներից: Նախագծի ընդհանուր արժէքը կազմում է 3 150 000 ԱՄՆ դոլար, որից 2 000 000-ը կատարուելու է վարկային միջոցների հաշուին: Փոքր ՀԷԿ-ի հզորութիւնը կազմում է 2,3 մվտ, տարեկան նախատեսւող արտադրանքը` 10 260 000 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխաւոր տնօրէն Արտակ Հանեսյանը, բանկի կողմից փոքր ՀԷԿ-երի ֆինանսաւորման նախագիծը սկսուել է 2009թ. նոյեմբերից: Նախատեսւում է, որ փոքր ՀԷԿ-երի ֆինանսաւորման ծրագրերին այս տարի ընդհանուր առմամբ կուղղուի 25 մլն, ԱՄՆ դոլար: IFC-ի կովկասեան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն իր հերթին նշեց, որ Հայաստանը իր էներգետիկ կարիքների 2/3-րդը բաւարարում է ներկրման միջոցով, թէեւ նրա գնահատմամբ, կովկասեան տարածաշրջանում Հայաստանն ունի հիդրոէլեկտրակայանների զարգացման ամենամեծ պոտենցիալը: Երբ այս ծրագրի շնորհիւ բոլոր հիդրոկայանները կառուցուեն, հոյս կայ, որ Հայաստանում արտազատվող ածխաթթու գազի ծաւալը կկրճատուի տարեկան 30 տոննայով:
  -   Տնտեսութիւն