Ստյոպա Սաֆարյան. «Արցախի խնդրով Ադրբեջանի եւ Թուրքիայի<br /> կողմից ձեռնարկւող քայլերը լուրջ վտանգներ են ստեղծում Հայաստանի<br /> եւ Ղարաբաղի համար»<br />


Ստյոպա Սաֆարյան. «Արցախի խնդրով Ադրբեջանի եւ Թուրքիայի
կողմից ձեռնարկւող քայլերը լուրջ վտանգներ են ստեղծում Հայաստանի
եւ Ղարաբաղի համար»

  • 08-06-2010 20:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վերջին մէկ ամսուայ ընթացքում Արցախի խնդրով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ձեռնարկւող քայլերը լուրջ վտանգներ են ստեղծում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար: Այս մասին Ազգային ժողովի պատգամաւորների յունիսի 8-ի յայտարարութիւնների ժամին յայտարարեց ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանը: Մայիսի 20-ին Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած «Հարաւային Կովկասում ԵՄ ռազմավարութեան անհրաժեշտութեան մասին» թիւ 2216 բանաձեւում նշւում է, որ ԵՄ-ը «հարգում է Հարաւային Կովկասի երկրների տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը` նրանց հետ իր յարաբերութիւններում», Արեւելյան գործընկերութեան նպատակներից է յռչակում «գործընկեր պետութիւնների տարածքային ամբողջականութեան ու պետականութեան կոնսոլիդացիայի գործին շոշափելի աջակցութիւն ցուցաբերելը», Հարաւային Կովկասում անվտանգութեան խնդիրների, հակամարտութիւնների, այդ թւում ԼՂ խնդրի կարգաւորման առումով «անընդունելի եւ անկենսունակ է համարում ստատուս քվոյի պահպանումը», այն որակում է «բռնութեամբ հաստատուած եւ միջազգային լեգիտիմությունից զուրկ», կոչ է անում հայկական ուժերը դուրս բերել «Ադրբեջանի բոլոր գրաւեալ տարածքներից»: Ըստ բանաձեւի, ԵՄ-ն այժմ հնարաւորութիւն ունի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծմանը, ուստի անխուսափելի է համարում Մինսկի խմբում ԵՄ դերի բարձրացումը` ԵՄ մանդատ հաստատելով ֆրանսիացի համանախագահի փոխարենղ Բանաձեւը առաջարկում է «հիմնել ինստիտուցիոնալիզացված մի կառոյց, որը կընդունի Սեւծովեան Միութեան տեսք», առաջարկում է հրաւիրել Հարաւային Կովկասում անվտանգութեան եւ համագործակցութեան կոնֆերանս` ներառելով առնչուող բոլոր երկրներին եւ տարածաշրջանային ու գլոբալ դերակատարներին` Հարաւային Կովկասի կայունութեան պակտ մշակելու նպատակով: Պատգամաւորը ահազանգում է նաեւ երկու նոր մարտահրավերների մասին: Առաջին, մայիսի 28-ին ԵԽԽՎ շրջակայ միջավայրի, գիւղատնտեսութեան եւ տարածքային ու տեղական հարցերի յանձնաժողովում ադրբեջանցի պատգամաւոր Ռաֆայէլ Հուսեյնովին յանձնարարուել է պատրաստել «Ռազմական հակամարտութիւններն ու շրջակայ միջավայրը» թեմայով զեկոյց: Նա յայտարարել է, որ պատրաստւում է զեկոյցում նկարագրել, թէ ինչ աղէտալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի էկոլոգիայի վրայ եւ այցելելու է ԵԽ անդամ երկրների համակամարտության գօտիներ: Եւ երկրորդ, Նմանատիպ ցանկութիւն ունի նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատուիրակութիւնը, որի ղակավար Զիյաֆեթ Ասգարովը, ըստ Ազերթաջ գործակալութեան, Վեհաժաղովի նախագահ Ջոն Թաների հետ հանդիպման ընթացքում առաջարկել է ԼՂ հարցը ներառել պաշտպանութեան ու ազգային անվտանգութեան յանձնաժողովի օրակարգ` յետագայում այն քննարկման դնելու եւ համապատասխան բանաձեւ ընդունելու նպատակով:
  -   Քաղաքական