ԷՋՄԻԱԾԻՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 6-10-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը տեղի կունենայ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմապատկան կիրակնօրեայ վարժարանների շուրջ 130 ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպութեան Հայաստանեան գրասենեակի հետ համատեղ:
Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կծանօթանան կիրակնօրեայ վարժարանների գործունէութեան նոր փաթեթին եւ ուսումնական նոր ծրագրին: Դասախօսութիւններ կկարդան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր հայրերը եւ մեթոդիստ-մանկավարժները:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, դասընթացի մասնակիցները Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն ժամերգութիւնների, իսկ դասընթացների աւարտին կմատուցվի ուխտի Ս Պատարագ: