Երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդէսում<br /> ներկայացուած են նաեւ Երեւանի մանկական գեղագիտական ազգային<br /> կենտրոնի սաների աշխատանքները<br />


Երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդէսում
ներկայացուած են նաեւ Երեւանի մանկական գեղագիտական ազգային
կենտրոնի սաների աշխատանքները

  • 03-06-2010 18:54:00   |   |  Մշակոյթ
ԲԵՌԼԻՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների պաշտպանութեան միջազգային օրուայ առթիւ յունիսի 1-ին Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի է ունեցել «Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդէսի բացումը, որին մասնակցել եւ ողջոյնի խօսքով հանդէս է եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմէն Մարտիրոսեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոս» հասարակական կազմակերպութեան աշխատակից Մարգարիտա Թադեւոսեանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամյակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արուեստներին օժանդակող ընկերութիւն» հասարակական կազմակերպութիւնների աջակցութեամբ: Գերմանիայում Հայաստանի դեսպանութեան առաջարկով Երեւանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդեսին տրամադրել է իր սաների 15 աշխատանքներ, որոնք արժանացել են բարձր գնահատանքին: Ի նշան երեխաների հետ համերաշխութեան, ցուցահանդեսին իրենց մի քանի աշխատանքներով մասնակցում են նաեւ Նոբելեան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը, յայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին եւ Էլվիրա Բախը: Ցուցահանդէսը, որի նպատակն է ընդարձակել արուեստի դերը որպէս երկխօսութեան միջոց տարբեր ազգութիւնների, հաւատների եւ սոցիալական ծագում ունեցող աճող սերնդի միջեւ, կշարունակուի մգործի յուլիսի վերջ` հյուրընկալվելով Գերմանիայի տարբեր քաղաքներում:
  -   Մշակոյթ