Հայաստանում է գտնւում Եվրոխորհրդի «Խոշտանգումների եւ<br /> անմարդկային կամ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի<br /> կանխարգելման» կոմիտէի պատուիրակութիւնը<br />


Հայաստանում է գտնւում Եվրոխորհրդի «Խոշտանգումների եւ
անմարդկային կամ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի
կանխարգելման» կոմիտէի պատուիրակութիւնը

  • 21-05-2010 21:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին Հայաստանի Արդարադատութեան նախարարութիւնում տեղի է ունեցել հանդիպում Եւրոպայի Խորհրդի «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի կանխարգելման» կոմիտէի պատուիրակութեան, ՀՀ արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանի, արդարադատութեան նախարարութեան ներկայացուցիչների, ոստիկանութեան, պաշտպանութեան եւ առողջապահութեան նախարարութիւնների ու ռազմական ոստիկանութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկուել են Կոմիտէի փորձագէտների կողմից կատարուված ուսումնասիրությունների մի շարք դիտարկումներ, տրուել պարզաբանումներ: Կոմիտէի նախագահ Մաուրո Պալմայի պնդմամբ, 2002թ., 2004թ. եւ 2006թթ.-ին իրենց կատարած ուսումնասիրությունների համեմատութեան արդիւնքում կարել է արձանագրել, որ 2010թ.-ին մոնիտորինգի ենթարկվող ոլորտներում առաջընթացը զգալի է ու ակնյայտ, քանի որ այս այցելութեան ընթացքում հրատապ արձագանքման հիմնախնդիրներ իրենց կողմից չեն արձանագրուել: Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարութեան մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, Կոմիտէի փորձագէտների պատուիրակութիւնը, արդարադատութեան նախարարութեան աշխատակիցների ուղեկցութեամբ, հանդիպումից առաջ այցելել էր Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ Եղեռնի յհուշահամալիր եւ ցեղասպանութեան թանգարան:
  -   Հասարակութիւն